TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել այն ավտոճանապարհի կառուցման նախագիծը, որը Հյուսիսային Կովկասի հանրապետությունները կկապի Սև ծովի հետ։
Այդ մասին խոսք է գնացել Ստավրոպոլում կազմակերպված Համառուսական ժողովրդական ճակատ միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ։ Պուտինը հայտարարել է. «Նախագիծը հայտնի է։ Եվ եթե այդ ճանապարհը կապում է Ռուսաստանի մի քանի շրջանները, ինչպես նաև Աբխազիայի հետ, ապա այն կբերի միայն օգուտ։ Դա լավ նախագիծ է։ Մենք դաշնային իշխանությունների կողմից պատրաստ ենք աջակցել դրան»։
«Կովկասի ժողովուրդների ռուսական կոնգրես» համառուսական հասարակական շարժման գործկոմի նախագահ Սուլթան Տոգոնիձեն իր հերթին հայտարարել է, որ Էլբրուսի զարգացման նախագիծը նախատեսում է լոգիստիկ ենթակառուցվածքի կառուցում, որը միմյանց կկապի Կաբարդինո-Բալկարիան, Ստավրոպոլի երկրամասը, Կարաչաևո-Չերկեսին ու Աբխազիային.
«Այն նախատեսում է օդանավակայանի ու բուն ճանապարհի կառուցում, որը մեզ կկապի Աբխազիայի հետ՝ ընդհուպ մինչև Սուխում։ Տվյալ տարածաշրջանների համար սա զարգացման նոր փուլ է։ Մենք դուրս կգանք նավահանգիստ։ Նախագծի իրագործման հարցում արդեն իսկ արվել են որոշակի քայլեր։
Մեզ մոտ Չինաստանից ժամանել են մոր գործընկերները և արդեն իսկ ստորագրվել է տվյալ նախագծի իրագործման մասին հուշագիր։ Այն հավականոտ նախագիծ է»։ Ծրագրված է, որ ճեպընթաց ավտոճանապարհը Կարաչաևո-Չերկեսին ու Կաբարդինո-Բալկարիան կկապի Աբխազիայի սևծովյան ծովափի հետ։ Նախագիծը գնահատվում է 2.7 միլիարդ դոլար։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը