Ուղերձ` Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի ուղերձը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 6 մլն հրեա համակարգված կերպով հավաքվել և բնաջնջվել է։ Նացիստները սպանում էին նաև սինտիներին ու գնչուներին, քաղբանտարկյալներին ու համասեռամոլներին, հաշմանդամներին, Եհովայի վկաներին ու Խորհրդային երկրի ռազմագերիներին։ Հոլոքոստը սարսափելի հանցանք էր։ Ոչ ոք չի կարող ժխտել այն փաստը, որ այն տեղի է ունեցել: Հարգելով զոհերի հիշատակն ու մեծարելով վերապրածների, ինչպես նաև նրանց աջակցած ու ազատագրած մարդկանց քաջությունը, մենք ամեն տարի վերահաստատում ենք նման դաժանությունները կանխելու  ու դրանց նպաստող նողկալի մտածելակերպը մերժելու մեր վճռականությունը։ Հոլոքոստի ու Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժանություններից հետո, Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է վերահաստատելու հավատը յուրաքանչյուր անձի արժանապատվության և արժանիքների հանդեպ, ինչպես նաև պաշտպանելու բոլորի հավասար և խտրականություններից զերծ պայմաններում ապրելու իրավունքները։ Այս սկզբունքներն այսօր էլ շարունակում են  մնալ էական։ Աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում և պատերազմներից, հալածանքներից ու զրկանքներից փախչող միլիոնավոր փախստականներ, շարունակում են ենթարկվել խտրականության ու հարձակումների։ Մեր պարտքն է՝ հիշել անցյալը և օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն մեր կարիքն այսօր։ Ավելի քան մեկ տասնամյակ ՄԱԿ-ն իրականացնում է  Հոլոքոստի իրազեկման ծրագիր՝ երիտասարդության շրջանում տարածելով տեղեկատվություն Հոլոքոստի մասին։ Շատ գործընկերներ, այդ թվում և Հոլոքոստը վերապրածները, շարունակում են աջակցել այս կարևոր գործին։ Հոլոքոստի  հիշատակը զորեղ հիշեցում է այն մասին, թե ինչ կարող է պատահել, եթե մենք դադարենք տեսնել մեր ընդհանուր մարդկությունը։ Հոլոքոստի հիշատակի այս օրը կոչ եմ անում յուրաքանչյուրին դատապարտել քաղաքական ու կրոնական այն գաղափարախոսությունները, որ մարդկանց իրար դեմ են տրամադրում։  Եկեք բոլորս դեմ արտահայտվենք հակասեմականությանն ու կրոնական, էթնիկ կամ այլ խմբերի դեմ հարձակումներին։ Եկեք ստեղծենք մի այնպիսի աշխարհ, որտեղ արժանապատվությունը հարգված է, բազմազանությունը՝ խրախուսված, իսկ խաղաղությունը՝ հաստատուն։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում «Այ, որ մռթիդ ուտեիր, այսօրվա խայտառակ հայտարարությունը չէիր անի»․ պատերազմի մասնակից (video) «Այ վարա՛կ, քեզ պետք է մեկուսացնել, դատե՛լ ցմահ»․ Էլեանորա Մանանդյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի Պապիկյան Սուրո՛, քո նկարածի համար դու պետք է դատվես․ պատերազմի մասնակից (video) Սթափվե՛ք, Նիկոլը նոր սարսափելի աղետ է բերում․ Պարույր Հայրիկյանը զգուշացնում է (video) «Արա՛, ես միամիտ մտնեմ քո տուն, հաց ուտեմ, ախռանիկներդ ինձ կգյո*լեն»․ պատերազմի մասնակից (video) Մարզաշխարհով մենք այստեղ ենք․ մեր սպորտի վրա խաչ են քաշում․ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ լինի, որ․․․ (video) Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. Վահե Դավթյան Մեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումների Խայտառակ թալան․ այս թելիկների համար Նիկոլը 19 մլն․ դրամ է հատկացրել․ Էլեանորա Մանանդյան (video) Ինչ ասաց Գագիկ Ծառուկյանը դատավորին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am