IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերը վաղն անցկացնելու են «Վելայաթ-94» զորավարժությունները։ Դրանք անցկացվելու են Իրանի տարածքային ջրերում, Հորմուզի նեղուցում, Օմանի ծովում ու Հնդկական օվկիանոսում։
Այդ մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին. «Ռազմածովային մասշտաբային զորավարժություններն անցկացվելու են 4 փուլով՝ 3 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի վրա»։
Սայարիի խոսքերով՝ նման զորավարժությունների անցկացման նպատակն իր սահմանների անվտանգությունն ու ծովային անվտանգությունն ապահովելու հարցում Իրանի ունակություններն ու հնարավորություններն աշխարհին ցուցադրելն է։
Զորավարժությունների ժամանակ ծավալվելու են ռազմական միավորներ, անցկացվելու են մարտավարական մանևրներ, հրթիռների ու տորպեդների արձակումներ, ինչպես նաև նավերի շքերթ։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը