Կարելի էր չէ՞ մի քիչ խնայել Նալբանդյանի թշերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:«Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման մեջ մեծ ներդրումի համար պարգևատրել Բարեկամության շքանշանով Նալբանդյան Էդվարդ Աղվանովիչին՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարին»,- ասված է RIA Novosti-ի հաղորդագրության մեջ: Այն, որ հայ-ռուսական հարաբերությունները կիլոմետրերով հեռու են բարեկամականից, բոլորը դրա մասին գիտեն, գիտեն նաեւ, որ երկու երկրների միջեւ չկա անգամ համագործակցություն, Հայաստանը պարզապես խոնարհ հարսի պես կատարում է այն ամենը, ինչը թելադրվում է Մոսկվայի կենտրոնից: Հետեւաբար, մեր արտգործնախարարին էլ այլ բանի համար չեն պարգեւատրել, քան խոնարհ կամակատարության եւ Հայաստանը սուվերենությունից զրկելու ու հպատակության հարատեւ ակտի լուռ վկան լինելու համար: Իսկ որ արտաքին քաղաքականության ոլորտում մեր ձախողումներն իսկապես խայտառակ են ու թվում է՝ անվերջանալի, չի առարկի անձամբ Էդվարդ Նալբանդյանը: Չի առարկի, որ իր հեզաճկուն ներկայությամբ ստորագրվեց հայ-թուրքական արձանագրությունները եւ անպատեհ փորձության ենթարկեց իր թշերը, ու ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե կմեկնի Թուրքիա, եթե մինչ այդ հայ-թուրքական սահմանը բաց լինի, կամ գտնվենք դրա նախաշեմին։ Հետո, իհարկե,առանց սահմանը բացելու գնաց Թուրքիա,բայց հարաբերություններն ավելի վատացան, իսկ արձանագրությունները հայտնվեցին գզրոցում` «հարմար պահի դրանց վերադառնալու համար»։ Հետո Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին, ու դա մեր առջեւ պետք է նոր հեռանկարներ բացեր, ամրացներ մեր անվտանգությունը։ Անցել է մոտ երեք տարի ու այդ անդամակցության պտուղները դեռ չեն երեւում, ավելին մեր անվտանգությունն այնքան սասանված է, որ ունեցանք ապրիլյան պատերազմ։ Պատերազմի ժամանակ էլ պարզվեց, որ ԵԱՏՄ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան մենք։ Այդ օրերին Էդվարդ Նալբանդյանի թշերը թերեւս նոր փորձություն էին տենչում, ԱԺ բերվեց ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագիծը, բայց հասկանալով, որ Ռուսաստանը քաղաքակիրթ Եվրոպա չէ, ու Նալբանդյանի թշերի համար նախագծի կյանքի կոչումը կարող է անդառնալի հետեւանք ունենալ, կասեցրեցին գործընթացը: Փոխարենը Ռուսաստանից դեմ տվեցին միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը։ Ընդ որում` ըստ այդ համաձայնագրի, Հայաստանը կարող է այդ համակարգն ինքնուրույն օգտագործել միայն խաղաղ ժամանակ, իսկ պատերազմական իրավիճակում համակարգը կարող է օգտագործել միայն Ռուսաստանի հետ միասին ։ Օրինակները շատ են, Նալբանդյանի թշերն են, որ դիմանում են, ու ոչ միայն դիմանում են, այլեւ չեն ընդդիմանում:Եւ ուրեմն, նա իսկապես մեդալակիր է, Ռուսաստանի համար մեդալի արժանի: Միայն թե Վլադիմի Վալադիմիրովիչը մի քիչ խիղճ ունենար ու մեր Նալբանդյանին գաղտնի պարգեւատրեր, խնայեր նրա թշերը, կամ այն քաշքշելու նոր առիթ տար տանեցիներին, գուցե միայն տիկնոջը: Վերջապես մարդն իսկապես արժանի է Ռուսաստանի մեդալին, արժանի է նաեւ, որ այդ մեդալը վայելի առանց ավելորդ քաշքշոցների, ավելորդ ցավերի: Անի Սահակյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am