Լքում են Թուրքիային, նաև՝ Հայոց Ցեղասպանության հարցն է օրակարգում

Գերմանական «Շպիգել»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե պաշտոնական Բեռլինը պատրաստվում է դուրս բերել զինուժը Թուրքիայի Ինջիրլիքի ավիաբազայից Անկարայի հետ տարաձայնությունների պատճառով: Ըստ պարբերականի, Բունդեսվերը այժմ քննարկում է գերմանական 250 հոգանոց զորախումբն ու Tornado հետախուզական ինքնաթիռները Կիպրոս կամ Հորդանան տեղափոխելու հնարավորությունը, թեև ակնհայտ է, որ դա կբարդացնի կոալիցիոն ուժերի պայքարը ահաբեկիչների դեմ: Պաշտպանության նախարարության աղբյուրները նշել են, որ տեղափոխման համար կպահանջվի առնվազն երկու ամիս, և այդ ընթացքում, փաստորեն, ՆԱՏՕ-ի միացյալ զորախումբը պետք է դադարեցնի հետախուզական թռիչքները Սիրիայում և Իրաքում: Սակայն անգամ դա հետ չի պահում Գերմանիայի իշխանություններին: «Սա Բեռլինի պատասխանն է Թուրքիային, որը մինչև այս պահը արգելում է գերմանական պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա», - գրում է Շպիգելը՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների հարաբերությունները սրվեցին ամիսներ առաջ, երբ գերմանական Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դրանից անմիջապես հետո Անկարան սկսեց խոչընդոտներ ստեղծել գերմանական պատվիրակության համար. Պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը սեփական զինվորներին կարողացավ տեսնել շաբաթներ շարունակված բանակցություններից հետո միայն, իսկ գերմանացի օրենսդիրներին Ինջրիլիք այցելելու հնարավորություն այդպես էլ չտրվեց: Երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը՝ փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը օրակարգ բերեց Թուրքիայից զինված ուժերը դուրս բերելու հարցը: «Գերմանիայի բանակը հաշվետու է խորհրդարանի առջև, և եթե մեր պատգամավորները իրավունք չպիտի ունենան այցելելու իրենց զինվորներին, ուրեմն բանակը չի կարող մնալ այդ երկրում: Դա միանշանակ է», - անցած ամիս հայտարարեց Գաբրիելը: «Թող բոլորն իմանան, որ գերմանացի զինվորները Ինջիրլիքում երկար չեն մնա՝ եթե թուրքական կողմից համապատասխան վերաբերմունք չլինի», - իր հերթին պնդեց Խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտը: Հարցը քննարկվել էր անգամ Մերկել - Էրդողան հանդիպման ժամանակ․ ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիայի նախագահը Գերմանիայի կանցլերից պահանջել էր հայտարարել, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը չի արտահայտում Գերմանիայի կառավարության տեսակետը, ինչին Մերկելը չէր համաձայնել: Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարությունը առայժմ մանրամասներ չի հաղորդում գերմանական զինուժը Թուրքիայից դուրս բերելու ծրագրերից: Բունդեսվերի պաշտոնյան, սակայն, անուղղակիորեն հաստատել է «Շպիգել»-ի այս տեղեկությունը՝ ասելով․ «Կուզեինք շարունակել մեր առաքելությունը Թուրքիայում, բայց Ինջիրլիքի ավիաբազայից բացի, մեզ համար հարմար այլ տարբերակներ էլ կան»: Գերմանական աղբյուրները պնդում են, թե Բեռլինը կարող է չբավարարվել զինուժը Թուրքիայից դուրս բերելով: Սոցիալ-դեմոկրատների պաշտպանության հարցերով պատասխանատու Ռայեր Առնոլդը «Շպիգել»-ին ասել է, որ կոալիցիոն կուսակցությունը պատրաստվում է դեմ քվեարկել Գերմանիայի հետագա մասնակցությանը ՆԱՏՕ-ի հետախուզական գործողություններին Թուրքիայի տարածքում: Այսպիսով, հերթով Թուրքիայի երբեմնի դաշնակիցները լարում են հարաբերությունները պաշտոնական Անկարայի հետ: Անցած օրերին լարվածություն նկատեց Թուրքիա-Ավստրիա հարաբերություններում, անգամ պաշտոնական Անկարան Վիեննայից հետ կանչեց իր դեսպանին: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնեց, որ պաշտոնական Անկարան վերանայում է երկկողմ հարաբերությունները Վիեննայի հետ և մեղադրել է Ավստրիային Թուրքիայում, Եվրամիությունում և Միացյալ Նահանգներում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քրդական բանվորական կուսակցությանն աջակցելու մեջ՝ այդ երկրում ի պաշտպանություն ՔԲԿ-ի անցկացված ցույցի պատճառով: Իսկ Ավստրիան խստորեն քննադատում է ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ, Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների նկատմամբ հետապնդումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից: Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը մեղադրել է Էրդողանին ժողովրդավարական չափանիշների խախտման մեջ և առաջարկել է Եվրոպական միությանը դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ-ին անդամակցության հարցով: Թուրքիան  ակնհայտորեն որոշակի մեկուսացման մեջ է հայտնվել: Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում լարումը Էրդողանին ստիպեցին Ռուսաստանի «գիրկն» ընկնել և Սիրիա ներխուժել: Թե ինչով կավարտվի Էրդողանի այդ հուսահատ քայլը` ցույց կտա ժամանակը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am