Օբամայի «սառը ցնցուղը»` Էրդողանի գլխին

Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը, Միացյալ Նահանգների փոխնախագահը հատուկ ընդգծել է՝ անգամ նախագահ Օբաման իրավասու չէ արտահանձնման հարցով որոշում ընդունել, քանի որ դա հակասում է ԱՄՆ-ի Սահմանադրությանը: «Միացյալ Նահանգները Ֆեթուլահ Գյուլենին պաշտպանելու նպատակ չունի, սակայն, նրա արտահանձնման վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն երկրի դաշնային դատարանը», նախօրեին Անկարայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել այցով Թուրքիայում գտնվող՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը։ Նա հատուկ ընդգծել է՝ նախագահ Բարաք Օբաման իրավասու չէ արտահանձնման հարցով որոշում ընդունել, քանի որ դա հակասում է ԱՄՆ-ի Սահմանադրությանը․ իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը խախտելու համար Միացյալ Նահանգների նախագահը կարող է պաշտոնանկ արվել, ասել է ԱՄՆ փոխնախագահը։ «Մեր պատվիրակությունն Անկարայում է և աշխատում է թուրք գործընկերների հետ։ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվում են։ Այս հարցով շատ ավելի մեծ աշխատանք է տարվում, քան նմանօրինակ այլ խնդիրների պարագայում»,- նաև հայտարարել է Բայդենը՝ հավելելով, թե այդ գործընթացը կարող է երկար տևել։ ԱՄՆ փոխնախագահը Թուրքիայի նախագահին վստահեցրել է, որ Գյուլենի կամ որևէ այլ անձի արտահանձնման գործընթացը տեղի է ունենալու բացառապես օրենքի շրջանակներում։ Բայդենն ընդգծել է՝ «ԱՄՆ-ի արդարադատության համակարգը թուրքական համակարգից տարբերվում է։ 225 տարի է՝ այս օրենքին ենք հետևում, և ոչինչ չի կարող այն փոխել։ Ոչ մի պատճառ չունենք՝ պաշտպանելու մեր դաշնակցի ժողովրդավարությանը հարվածած անձին։ Միացյալ Նահանգներն իր դաշնակից Թուրքիայի կողքին է կանգնած։ Մենք աջակցում ենք Թուրքիայի ժողովրդին և այդ աջակցությունը բացարձակ ու անփոփոխ է»։ ԱՄՆ փոխնախագահի հետ շուրջ 2,5 ժամ տևած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հերթական անգամ կրկնել է պաշտոնական Անկարայի պահանջը՝ թուրքական արդարադատությանը հանձնել, իրենց պնդմամբ, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպչին՝ Ֆեթուլահ Գյուլենին։ «ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հանցագործների արտահանձնման վերաբերյալ համաձայնագրով նման անձինք նվազագույնը պետք է կալանավորվեն և դատավարության ընթացքում անազատության մեջ լինեն։ Հիմա այդ անձն իր գտնվելու վայրից շարունակում է ղեկավարել իր ահաբեկչական խմբավորումը»,-ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Գյուլենի շուտափույթ արտահանձնումը Թուրքիայի համար առաջնային խնդիր է։ Թուրքիայում շատ կարևոր են գնահատում հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը Անկարա: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօլղուն, ամփոփելով փոխնախագահ Ջո Բայդենի այցը, իր թվիթերյան էջում գրել է, թե ամերիկյան իշխանությունների ցուցաբերած աջակցությունը պետք է շոշափելի քայլերով ուղեկցվի։ Չավուշօղլուի պնդմամբ՝ Գյուլենի արտահանձնումը արդարադատության հասնելու ճանապարհին մի պարզ փոխօգնության խնդիր չէ, այլ լուրջ սպառնալիք՝ ազգային անվտանգությանը։ Մինչդեռ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող՝ թուրք վտարանդի գործիչ Գյուլենը բազմիցս հերքել է թուրքական իշխանությունների կողմից իրեն ուղղված մեղադրանքները, պնդելով, թե պատրաստ է վերադառնալ Թուրքիա, եթե ապացուցվի իր մեղքը։ Այսպես, պաշտոնական Վաշինգտոնը, մեղմ ասած, թեթև «ապտակ» հասցրեց Էրդողանին` նշելով, որ Օբաման իրավասու չէ որոշել Գյուլենի ճակատագիրը, քանի որ չարտահանձնման հարցով որոշում ընդունելը հակասում է ԱՄՆ-ի Սահմանադրությանը: Ավելին, Բայդենն Անկարայում բավական կոնկրետ հասկացնել է տվել, որ Գյուլենի արտահանձնման գործընթացը տեղի է ունենալու բացառապես օրենքի շրջանակներում։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի արդարադատության համակարգը թուրքական համակարգից տարբերվում է, 225 տարի է՝ այս օրենքին ենք հետևում, և ոչինչ չի կարող այն փոխել։ Սա, այլ կերպ ասած` «սառը ցնցուղ» է Էրդողանի գլխին: Թե ինչ լուծում կտա Գյուլենի ճակատագրին ԱՄՆ-ի դաշնային դատարանը, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, Վաշինգտոնն արդեն իսկ ցույց է տալիս, որ չի ենթարկվելու Էրդողանի պահանջներին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am