Պուտինն ի՞նչ էր Ղարաբաղի հարցով Օբամայից ուզել, որ չի ստացել

Երեկ խիստ ուշագրավ, թափանցիկ ակնարկով է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում համանախագահների դերակատարության վերաբերյալ: Մարիա Զախարովան, ոչ ավել, ոչ պակաս, կարծիք է հայտնել է, որ չի հավատում, թե Ղարաբաղյան հարցում Միացյալ Նահանգները կզիջի առաջնորդությունը Ռուսաստանին: Ըստ ադրբեջանական APA գործակալության նման հայտարարություն Զախարովան արել է Մոսկվայում ասուլիսի ժամանակ: Մասնավորապես՝ լրագրողներից մեկի հարցրել է նրան, թե ճի՞շտ է արդյոք, որ Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կրեմլին առաջարկել է առաջնորդի դեր ստանձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ Սիրիայում դիրքերի զիջման փոխարեն, Զախարովան արձագանքել է, որ եթե ԱՄՆ-ն զիջի առաջնորդությունը, ապա դա իսկական առաջխաղացում կլիներ: «Չեմ հավատում, որ ԱՄՆ-ն ինչ-որ հարցում կհամաձայնվի զիջել առաջնորդությունը Ռուսաստանին: Բայց եթե այդպես լինի, ապա դա իսկական առաջխաղացում կլինի»,- մասնավորապես՝ ասել է Մարիա Զախարովան: Սա, առավել քան ուշագրավ հայտարարություն է այն առումով, որ պաշտոնական Մոսկվան, փաստացի, արձանագրել է, որ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահող երկրները` Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի այս խնդրում առաջնորդության պայքար են տանում: Ավելին` Մոսկվան նույնիսկ ֆիքսել է, իսկ ավելի ճիշտ կլինի ասել, դժգոհել է, որ Վաշինգտոնը չի զիջում իր առաջնորդությունը Ղարաբաղի հարցում Մոսկվային: Սա առավել քան ուշագրավ փուլում, բավական հետաքրքրական խոստովանություն է, որովհետև մենք սովոր էինք լսել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միասնական են, միահամուռ ուժերով փորձում են կողմերին համաձայնության տանել: Իհարկե, բոլորն էին հասկանում, որ չեն կարող այս տարածաշրջանում և, մասնավորապես ղարաբաղյան կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի շահերը, պատկերացումներն ու նպատակները նույնը լինել: Փաստացի, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձանագրել է մի բան` Միացյալ Նահանգները թույլ չի տալիս, որ Ռուսաստանը առաջնորդությունը վերցնի ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Վստահաբար, Վաշինգտոնը ճիշտ է վարվում`թույլ չտալով Ռուսաստանին «ղեկն» իր ձեռքում պահել: Հաշվի առնելով Ռուսաստան-Ադրբեջան, այժմ էլ` Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ջերմացումը` Ռուսաստանի առաջնորդությունը ղարաբաղյան կարգավորման հարցում կարող է կործանարար լինել թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի համար: Թամար Բագրատունի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am