Իրենք իրենց են խայտառակում

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ ԱԺ աշնանային նստաշրջանում անդրադառնալու է «Կիսաբաց լուսամուտներին»:Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սույն հաղորդումը աղբ է, որը պետք է արմատախիլ անել եթերից: Պատգամավորի գրառումը՝ ստորեւ.«Հենց նոր, ալիք փոխելիս, ականջովս ընկավ «Կիսաբաց լուսամուտների» եթերում.«Եթե մարդը կնգան բերան կքրֆե, էդ բերանն իրա երեխեքը կպաչեն չէ՞» եւ այլն:Եթե ոմանց կարծիքով սա խոսքի, եթերի ազատություն է, այդ մարդիկ սխալվում են:Սա աղբ է, որ պետք է արմատախիլ անել եթերից:Ի դեպ, ATV-ի սեփականատերը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Միասնյանն է, Սերժ Սարգսյանի փեսան:Իրենց տանն այս հաղորդումը նայու՞մ են:Իսկ ՀՌԱՀ-ը ինչպես միշտ, գործում է «օրենքի շրջանակներում»: ԱԺ աշնանային նստաշրջանում այս թեմայով էլ կխոսենք»,խոստացել է պատգամավորը։ Պատգամավորի բարձրաձայնումից հետո ակտիվ քննարկումներ են ծավալվել ինչպես վորենշյալ, այնպես էլ նմանօրինակ հաղորդաշարերի վերաբերյալ։ Տեսակետ կա, որ դրանք եթեր են տրվում հասարակությանը իրական եւ գլոբալ խնդիրներից շեղելու համար։ Հոգեբան Սամվել Խուդոյանը մի առիթով մասնակցել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին, նա չի կարծում, թե այդպիսով հնարավոր է հասարակական ուշադրություն շեղել.«Ես առհասարակ չեմ կարծում, թե այդ հաղորդաշարի ընթացքում ինչ-որ արտակարգ բաներ են կատարվում։ Ընդամենը հաղորդաշար է, որը բարձր ռեյտինգ ունի, բավականին աշխատանք է թափվում, կարողանում են գտնել մարդկանց, ովքեր խոսում են, հետաքրքրություն են առաջացնում։ Անձամբ ինձ դուր չի գալիս, բայց դա չի նշանակում, որ հաղորդումը իրավունք չունի գոյություն ունենալ»,- հարկ համարեց ընդգծել պարոն Խուդոյանը շարունակելով։ Հոգեբանի կարծիքով հաղորդումը որեւէ բացասական ազդեցություն չի կարող գործել հասարակության վրա։ Դիտարկմանը, որ խնդրահարույցը հաղորդաշարի ընթացքում հնչած ոչ եթերային բառերի եւ հեռուստատեսային ոչ ընդունելի լեզվի հարցն է, Սամվել Խուդոյանը արձագանքեց, որ այն իրականում արտացոլում է հասարակության տարբեր շերտերը.«Այո, այդ հաղորդմանը երբեմն մասնակցում են կիսագրագետ մարդիկ, տարբեր խավի ներկայացուցիչներ, հանցագործներ եւ այլն, նրանց լեզուն է եւ ընդունեք, որ չենք կարող պահանջել, որպեսզի չհեռարձակվի։ Դա է այդ հաղորդման ձեւաչափը եւ այդ ֆորմատն է ընդունելի դարձնում»։ Խուդոյանը համաձայն չէ պատգամավորի բնորոշմանը, որ ցուցադրվողը «աղբ» է.«Մարդիկ խոսում են եւ դա իրենց խոսքն է, մեղադրել մարդկանց, որ գրական խոսել չեն կարող...չպետք է հաղորդաշարին մեղադրել, այլ այդպես խոսողներին պետք է մեղադրել։ Ես մասնակցել եմ ու ոչ մի գռեհիկ արտահայտություն չեմ լսել» ,- վստահեցրեց Սամվել Խուդոյանը։ Հոգեբանի խոսքով հեռուստատեսային այդ լեզուն չի կարող հասարակական շրջանակներում լայն տարածում գտնել.«Իրենք իրենց են խայտառակում։ Ընդհակառակը այդպիսի մարդկանց լսելով պետք է եզրակացություն անել, թե ինչպես պետք չէ խոսել, ինչպես պետք չէ պահել։ Նրանք չէ՞ որ հեղինակություն չունեն, որ նրանց ընդօրինակեն»։ Ի դեպ, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի փորձագետ Մամիկոն Խուրշուդյանը նույնպես արձագանքել է պատգամավորին։ «Շնորհիվ «Կիսաբաց լուսամուտների»՝ հազարավոր կարիքավոր երեխաներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայաստանի տարբեր ճամբարներում, շնորհիվ հաղորդման հյուրերի և գործընկերների՝ գործազուրկ քաղաքացիները գտնում են հարմար աշխատանք, եթերով հանդես գալուց և շատ խնդիրներ վեր հանելուց հետո հարթվում կամ լուծվում են բազմաթիվ կնճռոտ հարցեր և քաղաքացիների միջանձնային վեճեր, որը չի հասնում դատարան, անգամ ամուսնական զույգերի բաժանումներն են Կիսաբացի հենց եթերում կրկին վերածվում միության... Հարգելի Փաշինյան, Թվարկումներն ու փաստերը շատ են և հաստատ ավելի խոսուն, քան այս հաղորդման դեմ պոպուլյար հայտարարությունները... Լավ օրից չէ, որ այդ մարդիկ նախընտրում են այս հարթակը. սա հուսալքության, ոտնահարված իրավունքների, ունեզրկված ու լքված մարդկանց վերջին ճիչն է, որոնց օգնելու համար 24 ժամ աշխատում է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ողջ անձնակազմն ու փորձագետների խումբը: Երբեք չենք նահանջի մեր հայրենակիցների կողքին լինելու, օգնության ձեռք մեկնելու և դժվարություններին դիմակայելու գործում... » նշվում է փորձագետի տարածած հաղորդագրության մեջ։ Անի Սահակյան

դիտվել է 169 անգամ
Լրահոս
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am