Երեխան օրվա երկրորդ կեսին կարող է և գնալ կրկնուսույցի մոտ՝ դա իր իրավունքն է. Ն. Հովհաննիսյանն ավագ դպրոցի փոփոխությունների մասին

Նոր ուսումնական տարին հանրապետության դպրոցներում կմենարկի մի շարք նորամուծություններով: Փոփոխություններից ամենառադիկալը կատարվել է ավագ դպրոցի ուսումնական ծրագրում. այս ուսումնական տարվանից սկսած ավագ դպրոցների աշակերտները 6-ի փոխարեն կհանձնեն 3 ավարտական քննություն՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա»,  «Հայ ժողովրդի պատմություն»  առարկաներից: Նրանք նշված առարկաներից ավարտական քննությունները կհնաձնեն դեկտեմբերին: Իսկ արդեն հունվարից ավագ դպրոցների աշակերրտները պարտավոր են ընտրել առանվազն 3 առարկա՝այն  առարկաները,  որոնք նրանց անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար:  Այս մասին <<Արմենպրես>> մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳՆ հանրակարթության վարչության պետ Նարինե Հովհաննսիյանը: Վարչության պետը չի բացառել, որ փորձնական նպատակով արված այս փոփոխությունը հետագայում կարող է նաև շարունակություն ունենալ և  տարածվել 12-րդ դասարանի ուսումնական ծրագրի վրա մբողջությամբ. «Սա ռիսկային  քայլ էր, մենք հնեց այս տարվանից սկսած չէինք կարող 12-րդ դասարանից հիմնական դասաժամերն ընդհանրապես հանել, որովհետև կրթական չափորոշիչով նախատեսված ծրագիրն, այդ դեպքում հնրավոր չէր լինի ապահովել: Բայց հետագայում, ես չեմ բացառում, որ ավագ դպրոցի հիմնական ծրագիրը սովորողները կավարտեն 11-րդ դասարանում և 12-րդ դասարանն ամբողջությամբ կնվիրվի  ծրագրի կրկնությանը՝ իրենց ընտրած առարկաների համար»,- տեղեկացրել է Ն. Հովհաննիսյանը և հավելել, որ սա հնարավորություն կտա ավագ դպրոցի սովորողին հեշտությամբ, անգամ առանց կրկնուսույցի մոտ պարապելու  հաղթահարել բուհ ընդունվելու պատնեշը: «Եթե դասախոսի տանը սովորողը շաբաթական երկու կամ էլ լավագույն դեպքում չորս ժամ է պարապելու, ապա  դպրոցում 5 ամիս շարունակ՝ հունվար-փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին, ամեն օր՝ իր ընտրած յուրքանչյուր առարկան երկու ժամով՝ այսինքն շաբաթական 10 ժամ  կուսումնասիրի»: Նարինե Հովհոննիսյանը հավատացած է, որ ավագ դպրոցներում աշխատող մանկավարժների մասնագիտական որակը բավարար է  կրկնուսույցի մակարդակով, դեռ մի բան էլ ավել ապահովել բուհական ընդունելության կրթական ծրագիրը: Այնուամենայնիվ՝ արդյոք այս փոփոխություններն արվել են  կրկնուսույցների դեմ պայքարի համատեքստում և սա իսկապե՞ս նրանց վերջն է. «Մենք պայքարելու խնդիր երբեք չենք ունեցել և երբեք չենք հայտարարել, որ պայքարում ենք կրկնուսույցների դեմ: Երեխան օրվա երկրորդ կեսին կարող է  գնալ կիկնուսույցի մոտ՝ դա իր իրավունքն է:Մենք երկրորդ կիսամյակում երեք առարկա կրկնելու ծրագիրը չենք արել նրա համար, որ աշակերտները չգնան պարապելու: Մենք այս ամենն արել ենք, որ աշակերտը դպրոց գա, ստանա համապատասխան գիտելիք և հավատա,  որ առանց կրկնուսույցի կարող է ընդունվել բուհ: Մենք դեռ նոր ենք սկսել, միանշանակ մի օր այս համակարգը փոխարինելու է կրկնուսույցներին: Մենք նույնիսկ այսօր էլ ունենք ավագ դպրոցների բազմաթիվ աշակերտներ, ովքեր այլևս բուհի համար չեն պարապում կրկնուսույցների մոտ»,- հավատացրել է  Ն. Հովհաննիսյանը և դիմելով լրագրողներին հարցրել,-«Եթե դուք ձեր շրջապատում ունեք ծանոթ դասախոսներ, ովքեր պարապում են, հարցրեք իրենց՝ իրենց մոտ պարապողները չե՞ն քչացել: Բազմաթիվ դասախոսներ կան, որ ուղղակի աշակերտներ չունեն. նախկինի  համեմատ նրանց թիվը շատ քչացել է»: Տնօրենները քննություն կտան մեկ անգամ Հանարակրթության վարչության պետի տեղեկացմամբ՝  փոփոխություններ են կատարվելու նաև  4-րդ և 9-րդ դասարանների փոխադրական և ավարտական կարգում. չորրոդ դասարանում աշակերտները թեստային քննության փոխերեն կհանձնեն  գիտելիքների ստուգում, իսկ 9-րդ դասարանում ավարտական փոխադրական քննությունների թիվը դարձյալ կկրճատվի. Կարծես թե՝ ավելի շատ մոտենում ենք հին տարբերակին: Իներորդ դասարանում գրավոր կլինի «Մաթեմատիկա» առարկայի քննությունը,  «Հայոց լեզու»  առարկայի քննությունը նախկինի պես կլինի փոխադրություն,  իսկ «Հայ գրականությունը» կլինի բանավոր»,-մանրամասնել է Ն. Հովհաննիսյանը: Փոփոխություններ է կատարվել  նաև տնօրենների հավաստագրման կարգում: Այն տնօրենները, ովքեր արդեն հավաստագիր են ստացել, երկրորդ անգամ հավաստագրման քննություն չեն հանձնի՝ նրանք հավաստագիր կստանան  վերապատրաստումների  միջոցով. «Այսինքն՝  նույն անձը 5 տարին մեկ քննություն չի հանձնելու: Եթե նա մեկ անգամ արդեն հանձնել է այդ քննությունը՝ բանավոր և գրավոր,  հետագայում նա հավաստագիր կստան վերապատրաստման արդյունքում: Այս փոփոխությունը կատարվել է հաշվի առնելով մանկավարժների և տնօրենների առաջարկությամբ»: Փոփոխություն է նախատեսվում նաև  ուսուցիչների ընտրության  մրցութային կարգում. Նախատեսվում է պարզեցնել ընթցակարգը: Ըստ այդմ՝  ուսուցչի ընտրությունը կկատարվի միայն հարցազրույցի միջոցով,  և եթե առաջին անգամ մրցույթը չկայանա  կամ  հաղթող չճանաչվի, ապա  դպրոցը նոր մրցույթի կազմակերպման ժամանակ կրկին հայտարարություն  տալու պարտավորություն չի ունենա, քանի որ դա բացասաբար է անդրադառնում դպրոցների բյուջեների վրա: Կարինե Սարիբեկյան

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am