Ոչ միայն ծպտյալ օլիգարխ, այլեւ ծպտյալ հայրենասեր

Վերջին շրջանում իր եւ հարազատների ահռելի կարողության պատճառով մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված Արմեն Գեւորգյանը, ով այժմ զբաղեցնում է Ազգային անվտանգության խորհուրդը, մի ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան լրատվականներից մեկին, որտեղ լայն անդրադարձ է կատարել՝ քաղաքականությունից իր կարճ ժամանակով հեռացման, ղարաբաղյան խնդրի, ապրիլյան քառօրյա պատերազմի եւ այլ հարցերին, արծարծել է այնպիսի հարցեր, որոնց մասին երբեւէ չի խոսել։ Որքան էլ Գեւորգյանը հերքի իր հարցազրույցում  իրողությունը,միեւույն է նրա հարցազրույցն ակնհայտորեն քաղաքական հայտի դրսեւորում է։ Ինչպես հայտնի է վերջերս նրա անունը շրջանառվում է կադրային փոփոխությունների համատեքստում, կան տեղեկություններ, որ նա կառավարության ղեկավարի պաշտոնին է հավակնում: Ինչեւէ, Արմեն Գեւորգյանը մի քանի ուշագրավ մտքեր է հայտնել, որոնց արժե անդրադառնալ: Խոսելով տասնութ տարի համակարգում աշխատելուց հետո երկու տարի հեռանալու մասին, Գեւորգյանն ասել է, թե իբր հասկացել էր, որ դադարի կարիք ունի.<<Պաշտոնից դուրս աշխատանքն ավելի անկաշկանդ է դարձնում մարդուն>> միեւնույն ժամանակ ընդգծում է Արմեն Գեւորգյանը ու իր վերադարձը պայմանավորում ապրիլյան պատերազմով ու դրանից հետո Արցախ այցելությամբ: Մինչդեռ շատերին է հայտնի, որ փոխվարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Արմեն Գեւորգյանը պատեհ  միջավայրերում դա պայմանավորել է Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի վերադարձի հանգամանքով: Անգամ մամուլում հայտնվեց  լուրը, որ Արմեն Գեւորգյանը չցանկանալով ի պաշտոնե աշխատել գորիսյան ողբերգական դեպքերից հետո ապարատ վերադարձված Լիսկայի հետ, շտապել է հրաժարականի դիմում գրել: Ի դեպ, անկեղծորեն զարմացնում է ԱԱԽ քարտուղարի բուռն հայրենասիրական նկրտումները առ այն, որ արցախյան պատերազմն է իր վերադարձի համար լուրջ գործոն հանդիսացել,մի զգացողություն, որը երբեւէ չի դրսեւորվել սույն պաշտոնյայի մոտ եւ ոչ մի առիթով, երբ դրա անհրաժեշտությունը խիստ է զգացվել  ու  բխել է երկրի շահերից: Թերեւս պատահական չէ, որ նա  անձամբ է հաջորդ վայրկյանին պատռում  այն կեղծ հայրենասիրական շղարշը, որը փորձում էր քաշել իր վերադարձի առիթով: Նա առանց երկար-բարակ մտածելու ասում է, որ երեք ամիս հետո հակասական զգացողություն ունի վերադառնալու որոշման առիթով.<< Պետական պաշտոնը մի կողմից որոշակի պայմաններ է պարտադրում` քո գործունեությունը, նախկին ու ներկա նախաձեռնությունները հանրային հետաքրքրության եւ քննարկման առարկա են դառնում: Մյուս կողմից՝ պետական համակարգի կոնկրետ ոլորտում դրական արդյունքը իսկապես կարող է բավարարվածության մեծ զգացողություն պարգեւել այն իմաստով, որ կարողացար որեւէ օգտակար բան անել>> ասում է նա վեր հանելով անձնական նկրտումների ու ամբիցիաների դոմինանտությունը: Այն, որ հարցազրույցը քաղաքական հայտի ցցուն դրսեւորում է, ակներեւ է դառնում նաեւ բարերար Ռուբեն Վարդանյանի եւ նրա իրականացրած ծրագրերի վերաբերյալ Գեւորգյանի դրական անդրադարձից: Վարչապետական հավակնություններ ունեցող  պաշտոնյան կանխավ փորձում է համերաշխության մթնոլորտ ձեւավորել ու լայն մասսաներին հստակ ուղերձ հղել: Բանն այն է, որ պետական համակարգից հեռանալուց հետո եւ Ռուբեն Վարդանյանի ընկերություններից մեկում աշխատանքի անցած Գեւորգյանի կարիերան երկար չի ձգվել, քանզի նրանք միմյանց հետ լեզու չեն գտել: Մինչդեռ վերջինը փորձել է ցրել այդ խոսակցությունները՝ ցույց տալով, թե նորմալ հարաբերություններ ունի Վարդանյանի հետ: Իսկ ամենաաբսուրդն այն է, որ Հայաստանի ծպտյալ օլիգարխներից մեկը բարձրաձայնում է կարեւորագույն՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծման խնդրի մասին: Մի պաշտոնյա, որը դեռեւս Քոչարյանի պաշտոնավարման ժամանակներում գորշ կարդինալի դեր էր ստանձնել ու տնօրինում էր բազմաթիվ բիզնեսների, ու որի ահռելի կարողության մասին մամուլի վերջերս կատարած հետաքննությունից սարսափելի միլիոններ երեւացին, առանց ավելորդ անհարամարության խոսում է միջին խավի  կայացման մասին:   Անի Սահակյան

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am