ԱՄՆ-ի պատասխանը Թուրքիային. «Երանի Գյուլենը ԱՄՆ-ում չլիներ»

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ժամանել է Անկարա: Թուրքիայի իշխանությունների հետ հանդիպումներում քննարկվում են ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող՝ իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հարցն ու Սիրիայի վերջին զարգացումները: «Երանի Գյուլենը ոչ թե ԱՄՆ-ում, այլ մեկ ուրիշ երկրում լիներ»,- նշել է ԱՄՆ-ի փոխնախագահը, անդրադառնալով Գյուլենի արտահանձնման խնդրին։ Բայդենը հավելել է՝ հարցի շուրջ որոշումը դաշնային դատարանն է կայացնելու։ «Հաշվի առնելով բոլոր ապացույցները՝ դիմելու ենք ամերիկյան դատարան։ Դրա համար ժամանակ է պետք։ Հավատում եմ, որ թուրք ժողովուրդը զայրացած է, սակայն, գործընթացը շարունակվելու է»,- ասել է Բայդենը, հավելելով՝ ԱՄՆ-ն ոչ մեկին պաշտպանելու նպատակ չունի, սակայն, պարտավոր է հավատարիմ մնալ իր օրենքներին։ Թուրքիայի արդարադատության նախարարությունն արդեն երկու անգամ դիմել է ամերիկյան իշխանություններին՝ պահանջելով արտահանձնել, իրենց պնդմամբ, հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպչին՝ Ֆեթուլահ Գյուլենին։ Հարցի շուրջ բանակցելու նպատակով նախօրեին Թուրքիա է այցելել ԱՄՆ-ի հատուկ պատվիրակությունը։ Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հեղաշրջման փորձի հետևում հենց Գյուլենն է կանգնած, և անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել նրան։ «Արդեն 85 փաթեթ փաստաթուղթ ենք ուղարկել ԱՄՆ։ Մենք շարունակելու ենք փաստաթղթեր ուղարկել հուլիսի 15-ին հաջորդող զարգացումների վերաբերյալ։ Թուրքիան և ԱՄՆ-ը ռազմավարական դաշնակիցներ են, և Գյուլենին ապաստան տալով, ԱՄՆ-ը ոչինչ չի շահելու։ Այս մասին այսօր կրկին ասելու ենք»,- այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ։ Հուլիսյան հեղաշրջման փորձի ձախողումից հետո Թուրքիա այցելած առաջին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին կանգառը թուրքական Մեջլիսն է եղել։ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանի հետ հանդիպումից հետո Բայդենը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ շրջել է խորհրդարանի շենքի՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ վնասված հատվածով։ ԱՄՆ-ի փոխնախագահը նշել է, որ կցանկանար Թուրքիա այցելել հուլիսյան դեպքերի հաջորդ օրը։ Բայդենն ընդգծել է՝ հուլիսի 15-ը Թուրքիայի սեպտեմբերի 11-ն էր։ Մեջլիս կատարած այցից հետո Ջո Բայդենը վարչապետական «Չանքայա» պալատում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ։ Թուրքական «Միլիյեթը» գրում է, որ պալատ գնալու ճանապարհին մի խումբ ցուցարարներ պաստառներով և սուլոցներով են դիմավորել ամերիկացի պաշտոնյային՝ այդպես արտահայտելով իրենց բողոքը Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման դեմ։ Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից հետո Բայդենը և Յըլդըրըմը հանդես են եկել մամուլի ասուլիսով։ ԱՄՆ-ի փոխնախագահն աջակցություն է հայտնել հեղաշրջման փորձ ապրած Թուրքիայի ղեկավարությանը, ընդգծելով՝ Թուրքիա է եկել թուրք-ամերիկյան բարեկամությունը ողջ աշխարհին ցույց տալու համար։ «Թուրք ժողովուրդը ԱՄՆ-ից ավելի մեծ բարեկամ չունի»,- ասել է նա։ Բայդենը հերքել է լուրերը, թե ԱՄՆ-ը տեղյակ է եղել Թուրքիայում ծրագրվող հեղաշրջման մասին։ «Եթե ԱՄՆ-ը նախապես տեղեկություն ունենար, ապա հնարավոր ամեն ինչ կաներ՝ հեղաշրջման փորձը կանխելու համար»,- Թուրքիայում հայտարարել է Բայդենը։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել է, որ Թուրքիան չի ընդունում Սիրիայի ներսում քրդերի նոր միությունը և որ պետք է պահպանվի երկրի տարածքային ամբողջականությունը: Յըլդըրըմը նաև ընդգծել է, որ Սիրիայի ճգնաժամին վերջ դնելու համար պետք է գտնվի համատեղ լուծում: Բայդենը միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ն քրդերին պարզ հասկանալ է տվել, որ նրանք պետք է վերադարձնեն իրենց վերահսկողության տակ վերցրած Եփրատ գետից արևելք Սիրիայի Մանբիջ քաղաքը ԱՄՆ-ի կողմից աջակցության վերականգնման համար: Անկարայում գտնվող նախագահական նստավայրում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը։ Այն անցել է դռնփակ պայմաններում և տևել է 2 ժամ ու 25 րոպե։ Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսում Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է նվազագույնը կալանավորի Ֆեթուլլահ Գյուլենին, քանի որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև գոյություն ունի հանցագործների կալանավորման ու արտահանձնման մասին համաձայնագիր։ Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն դրական կվերաբերվի Թուրքիայի այդ պահանջին։ Իսկ Բայդենն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն հեղաշրջման փորձի առաջին պահից գտնվել է իր դաշնակից Թուրքիայի իշխանությունների կողքին։ Բայդենի խոսքերով՝ Գյուլենի արտահանձնման հարցով զբաղվում են իրավաբանները, քանի որ դա իրավական հարց է։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կայցելի օգոստոսի 31-ին: Այդ օրը Անթալիայում տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի հավաքականների միջև ընկերական ֆուտբոլային խաղ։ Հաղորդվում է, որ Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ներկա կլինի այդ հանդիպմանը։ Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am