Պուտինը, առեղծվածային մահն ու Հոկտեմբերի 27-ը

Երեկ միջազգային մամուլի ուշադրությունը 2006թ. նոյեմբերի 23-ին՝ Լոնդոնում մահացած Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի գործի ուղղությամբ էր: Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան վերաբերյալ բրիտանական հետաքննության վերջնական զեկույցը եզրակացրել է, որ նրա մահվան հետևում կանգնած է Ռուսաստանի իշխանությունը, և որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ ամենայնի, հավանություն է տվել Լիտվինենկոյի սպանության իրականացմանը: Դատավոր Ռոբերտ Օուենի՝ այսօր հրապարակած ուսումնասիրությունը եզրակացնում է, որ մեծ հավանականությամբ Լիտվինենկոյի սպանությունը իրականացրել են Ռուսաստանի քաղաքացիներ Դմիտրի Կովտունը և Անդրեյ Լուգովոյը՝ ՌԴ անվտանգության ֆեդերալ ծառայություն հրամանով։ Լիտվինենկոյի վերացման գործողությանը ամենայն հավանականությամբ անձամբ հավանություն է տվել Անվտանգության ֆեդերալ ծառայություն պետ Նիկոլայ Պատրուշեևը: Դատավորը նաև նշել է, որ Լիտվինենկոյի ու Պուտինի միջև անձնական թշնամանք կար, Պուտինի աշխատակազմի անդամները Լիտվինենկոյին սպանելու շարժառիթներ ունեին: Մահամերձ Լիտվինենկոն Պուտինին մեղադրել էր իր սպանությունը պատվիրելու մեջ: Դատավոր Ռոբերտ Օուենի հրապարակած ուսումնասիրությունում նշված է, որ Լիտվինենկոյի մահվան պատճառը ռադիոակտիվ «պոլոնիում-210»-ի մեծ չափաբաժին է, որը ամենայն հավանականությամբ խառնված է եղել նրա թեյին: Հաստատված է, որ մահվանից երեք շաբաթ առաջ՝ 2006-ի նոյեմբերի 1-ին Լիտվինենկոն Լոնդոնում «Միլլենիում» հյուրանոցում հանդիպել էր 2007-ից Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյի և գործարար Դմիտրի Կովտունի հետ, հանդիպմանը նրանք թեյ էին խմել ու, ըստ ամենայնի, Լիտվինենկոյի թեյը թունավորված է եղել ռադիոակտիվ պոլոնիումով, ինչն էլ հանգեցրել է նրա մահվանը: Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական բաժանի ղեկավար Փիթեր Քլարկը ասել էր, որ պոլոնիումի հետքեր են հայտնաբերվել այն օդանավում, որով Լուգովոյն ու Կովտունը ժամանել էին Լոնդոն, ինչպես նաև Լոնդոնի այն վայրերում, որտեղ նրանք եղել էին: Ռուսաստանը բազմիցս մերժել է Կովտունին և Լուգովոյին բրիտանացի իրավապահներին հանձնելու՝ Լոնդոնի առաջարկները: Մոսկվան հերքում է Լիտվինենկոյի մահվանը մասնակցություն ունենալու մեղադրանքները՝ հայտարարելով, որ դրանք պայմանավորված են քաղաքական շարժառիթներով: Ռոբերտ Օուենի զեկույցի հրապարակումից րոպեներ անց Անդրեյ Լուգովոյը իր դեմ ներկայացված մեղադրանքները «աբսուրդ» է գնահատել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Օունեի ուսումնասիրությունը համարել է «կողմնակալ և քաղաքական», որը ստվեր է գցում Մոսկվայի ու Լոնդոնի հարաբերությունների վրա: Նոր պատժամիջոցնե՞ր ՌԴ-ի նկատմամբ` «Լիտվինենկոյի գործի» պատճառով Ալեքսանդր Լիտվինենկոն 2001-ին Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան էր ստացել: Ռուսաստանում իրավապահ մարմինները հետապնդում էին նրան: Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակիցը Եվրոպայում խիստ քննադատում էր Ռուսաստանի իշխանություններին և նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաղորդվում էր, որ Լիտվինենկոն սպանվել է, քանի որ ապացույցներ ուներ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կապերի մասին հանցավոր քրեական խմբերի հետ: Ահա, Քեմերոնը չափազանց մտահոգիչ է համարել Լիտվինենկոյի գործով հետաքննության եզրակացությունները: Մեծ Բրիտանիայի իշխանությունները ներկայումս վճռում են, թե ինչպիսի գործողություններ ընդունեն՝ ի պատասխան հրապարակված «Լիտվինենկոյի գործով» զեկույցի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Դևիդ Քեմերոնի պաշտոնական ներկայացուցիչը։ Վարչապետը չափազանց մտահոգիչ է համարել հետաքննության եզրակացությունները։ Հաղորդվում է նաև, որ Լոնդոնում ռուս դեսպանը կկանչվի ԱԳՆ՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը։ Նա հայտարարել է, որ Անդրեյ Լուգովոյի և Դմիտրի Կովտունի ակտիվները կսառեցվեն։ Նրանք ավելի վաղ դատարանի կողմից մեղավոր էին ճանաչվել Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան հարցում։ Լիտվինենկոյի այրին՝ Մարինա Լիտվինենկան ասել է՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմ պետք է տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառվեն , իսկ անհատների հանդեպ ճամփորդությունների արգելքներ դրվեն՝ ներառելով Պատրուշևին և Պուտինին։ Իսկ «Գարդիան»-ը գրում է, որ բրիտանացի դիվանագետները վարչապետ Դեյվիդ Քամերոնին հորդորել են նոր պատժամիջոցներ չմտցնել Ռուսաստանի դեմ՝ խուսափելու համար առանց այդ էլ Ռուսաստանի հետ ձգված հարաբերությունների վատթարացումից: Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության մասին Մեծ Բրիտանիայում հրապարակված զեկույցն անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ում, Վաշինգտոնը Լոնդոնին կոչ է անում շարունակել հետաքննությունը,  այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները: «Կարելի է վստահաբար ասել, որ մենք լրջորեն մտահոգված ենք Լոնդոնի կողմից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան հետաքննության արդյունքներով: Նրա սպանությունը սարսափելի հանցագործություն է, և, ինչպես մենք արդեն ասել ենք, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է նա: Խոսելով Լիտվինենկոյի մահվանը ռուսական իշխանությունների հնարավոր մասնակցության մասին՝ Թոներն այդ մեղադրանքներն անվանել է «անշուշտ, շատ լուրջ»: Մոսկվան «Լիտվինենկոյի գործը» քաղաքականապես կողմնակալ է որակում Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մեկնաբանել է Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան վերաբերյալ բրիտանական դատարանի եզրակացությունները: Տեսչությունից հայտնել են դատավարության քաղաքականացված բնույթի մասին: «Այս կեղծ դատավարությունն ի սկզբանե զուրկ էր մրցողականությունից,  ընդունվել էր մեր տեսանկյունից միակ ճիշտ որոշումը, որ նպատակահարմար չէ Ռուսաստանի Քննչական  կոմիտեի մասնակցությունը  այսպես կոչված հանրային հետաքննության քաղաքականապես կողմնակալ դատավարությանը, որտեղ վերջնական որոշումն ընդունվում է ինչ-որ գաղտնի նյութերի հիման վրա, որոնք հասանելի չէին լինի ոչ միայն Ռուսաստանի ՔԿ-ի, այլև ամբողջ հասարակայնության համար», — ասված է հայտարարության մեջ: Բացի այդ, ՔԿ-ում կարծում են, որ Լիտվինենկոյի մահվան մեղավորները նախօրոք որոշվել էին: «Մեղավորն ի սկզբանե էր նշանակված, և ընդամենը պետք էր դրան հարմարեցնել այսպես կոչված գաղտնի պահվող «փաստերը»: Այսինքն` անհեթեթությունը հանրային  հետաքննության հասկացությունն է` հանրության համար փակ փաստերով, որոնք կարելի է ուզածին  պես օգտագործել», - հայտնել են տեսչությունից: Ինչ էր ասել Լիտվինենկոն` Հոկտեմբերի 27-ի մասին Ալեքսանդր Լիտվինենկոն հայ հանրությանը հետաքրքրում է Հայաստանի հետ կապված ամենախոշոր հանցագործության` Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ արած մի սենսացիոն հայտարարության համար: Լիտվինենկոն 2005թ. ապրիլին «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հարցազրույցում սկանդալային հայտարարություն էր արել՝ կապված Հայաստանի ամենաողբերգական իրադարձության հետ: Նա ասել էր, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի ահաբեկչությունը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները, մասնավորապես` ԳՌՈւ-ն: «ՌԴ-ի հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ 1999թ. հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ ԳՌՈւ-ն: Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսվում էր Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովում նախագահներ Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հուշագիր ստորագրելու մասին: Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս, ինչը և դրդեց ՌԴ հատուկ ծառայություններին՝ իրականացնելու հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում: Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են», – նշել էր Լիտվինենկոն: Թամար Բագրատունի

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am