Ինչո՞ւ են փախչում պաշտոնյանների երեխաները

Ինչքան պետք է մարդ չհարգի ինքն իրեն, որպեսզի մի երկրում, ուր ինքը բարձր պաշտոն է զբաղեցնում,կամ զբաղեցրել է ինչ որ մի պահի, եւ առհասարակ ինչ-որ պահի ի պաշտոնե մաս է կազմել երկրի կառավարման, ապագա չտեսնի այդ երկրում, իր երեխայի ապագան էլ որոնի օտար երկրներում: Ցավալի է, բայց փաստ: Հայաստանի պաշտոնյաների ու առհասարական քաղաքական էլիտայի մեծ մասը այդպիսին է: Մարդիկ, որոնք ի պաշտոնե ներկայանում են հույժ կարեւոր առաքելությամբ , թե օրնիբուն տքնում են իմ ու քո երեխայի ապագայի մասին մտածելով, իրենց զավակներին ունենում են օտար ափերում, օտար քաղաքացիություն ձեռքբերում ու դրսում տալիս կրթության: Զօրօրինակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի մի երեխան ծնվել է ԱՄՆ-ում, երկրորդրը՝ Ֆրանսիայում: ԱՄՆ-ում է ծնվել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի որդին, ԿԳ փոխնախարարներից մեկն ինքն է օտար երկրի քաղաքացի,մեկ ուրիշ փոխնախարարի տղան ունի երկքաղաքացիություն: Վերջերս նաեւ Ոստիկանապետի դուստրը ծննդաբերեց ԱՄՆ-ում: Ներկայացված ցանկով ամենեւին որեւէ միտում չենք հետապնդում, այդ ցանկը կարող է անվերջ երկարել՝ հասնելով ինչեւ ընդդիմադիր շարքերին, որոնցից շատերի զավակների պորտն էլ կտրվել է օտար ափերում, այնտեղ է կերտվել նրանց ապագան, դրսերում են ստացել իրենց ուսումը: Ապշել կարելի է, երբ տեսնում ես մինչեւ անգամ, որ երկրումդ կրթության եւ մշակույթի քաղաքականություն վարողների երեխաներն են մասնագիտություն ստանում դրսի բուհերում, երբ առողջապահական խնդիրներն անգամ չեն վստահվում մեր երկրի մասնագետներին, երբ Պաշտպանության նախարարության պաշտոնյաներն են սեփական զավակների համար բանակից ազատելու նպատակով այլ երկրի քաղաքացիության ճար անում: Իհարկե, օրենքը երկքաղաքացիության դեպքում չի ազատում ծառայությունից, սակայն երկքաղաքացիության դեպքում մանեւրի հնարավորությունը մեծանում է , ու անհայրենիք մարդիկ առանց մի վայրկյան մտածելու երկրից դուրս են բերում պոտենցիալ զինվորներին: Բանը հասել է նրան, որ որոշ պաշտոնյաներ և օլիգարխներ հայրենիքում ամառային հանգիստն անցկացնելը հպարտությամբ մատուցում են որպես հայրենասիրության ցույց: Հայրենասիրությունը հայրենիքի մասին ամպագոռգոռ կոչերը չեն, ոչ էլ սրտաճմլիկ ողբը, հայրենասիրությունը քաղաքական դրոշ չէ, ոչ էլ անձնական հարստացման հնարավորություն։ Այն պաշտոնյաները, ովքեր իրենց երեխաների ապագան չեն կապում Հայաստանի հետ, պետք է դուրս շպրտվեն համակարգից, որովհետեւ կեղծ պատրիոտիզմի քողի ներքո նրանք աններելի դավաճանություն են գործում՝ երկրից դուրս բերելով ոչ միայն ֆինանսական կապիտալը, այլ ամենաթանկ ու անփոխարինելի՝ մարդկային ռեսուրսը, որն արդեն իսկ որպես արժեհամակարգ է ձեւավորվում ու եթե պաշտոնյաներն իրենց չեն վստահում, ապա շարքային քաղաքացին բարոյական բոլոր իրավունքն ունի փախչելու այդ ամենից: Անի Սահակյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am