Հայաստանի սահմանները անձեռնմխելի են. Սեյրան Օհանյան
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին՝ հայ-ադրբեջանական սահմանի վրա ինչ -որ հենակետի տեղադրման մասին, որն իբրեւ գերազանցություն է ապահովում ադրբեջանական կողմին, ասել է Հայաստանի սահմանները անձեռնմխելի են: «Հայաստանի ԶՈՒ հուսալիորեն պաշտպանում են սահմանները: Դիրքերի նշագծերում փոփոխություններ չեն կատարվել: Հակառակորդի առաջխաղացում նույնպես գրանցված չէ: Սեփական թիկունքում հենակետ տեղադրելը չի նշանակում առաջխաղացում»,- ասել է նախարարը:
