«Ժողովրդի վրա կրակելու հրամանը Լևոն Երանոսյանն է տվել».Դավիթ Սանասարյան

«Երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավեցին ՊՊԾ գունդը, երկրում ստեղծվեց մի իրավիճակ, երբ Հայաստանում իլյուստրացիա տեղի ունեցավ՝ քաղաքական ուժերից մի քանիսը պարզապես կորան: Խմբի անդամները ցնցեցին իշխանական ճահիճը, և նրանք առաջին օրերին կորած էին: Նախագահի աթոռը զբաղեցնող անձն ուղղակիորեն որևէ խոսք չասաց, նա նախընտրեց լուռ մնալ և իր քաղաքացիների հետ չշփվել»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով օրերս գրավի դիմաց ազատ էր արձակվել: Բանախոսը հիշեցրեց՝ երբ մեր հարեւան Թուրքիայում ասում էին դուրս եկեք փողոց, մենք ծանր վիճակում ենք. դուրս եկան ու կանխեցին: Իսկ այստեղ, ըստ նրա, հակառակն էր լինելու, մարդիկ դուրս գային փողոց` իրենք կործանվելու էին: Անդրադառնալով հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքին,Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ իրեն անհիմն մեղադրանք են ներկայացրել: «Մենք այդ օրը գնացել ենք Սարի թաղ, որովհետև տեղեկություններ ունեինք, որ ՊՊԾ գնդում ակտիվ կրակահերթեր են, և կան վիրավորներ: Գնալով Սարի թաղ՝ ակցիայի մասնակիցներն ականատես են եղել ոստիկանական պատի, որը հաջողվել է ճեղքել և առաջ գնալ: Մենք ասում էինք, որ ուժ չկիրառեք, քանի որ այստեղ որևէ գործողություն չի կատարվելու, քանզի ակնհայտ էր, որ կրակելու էին խաղաղ ցուցարաների վրա: Այդ ժամանակ Արմեն Մարտիրոսյանն է փորձել բանակցել ոստիկանության բարձրաստիճան ոստիկանների հետ: Այդ ժամանակ էլ ոստիկանների շարքերից սկսել են քարեր նետել քաղաքացիների ուղղությամբ»,-հայտնեց բանախոսը՝ նշելով, որ Սարի թաղում քաղաքացիների վրա կրակելու եւ ծեծելու հրահանգ տվել է ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, և փաստեց, որ նրանք շարունակում էին կրակել, անգամ այն ժամանակ, երբ մարդիկ փախչում էին: Մանրամանսերը տեսանյութում.

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում Մոջթաբա Խամենեին շարունակում է վճռորոշ դեր խաղալ երկրի ռազմական ստրատեգիայի ձևավորման գործում. CNN Պուտինն ու Ֆիցոն քննարկել են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում Հատուկ արտերկրից եկել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ընտրեմ․ քաղաքացի (video) Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am