Պուտինի նոր հյուրը` Եվրասիական տնտեսական միությունում

Եվրասիական տնտեսական միությանը միանալու շուրջ խոսակցություններ մի ժամանակ շրջանառվում էին Ադրբեջանի անդամակցության թեմայով: Անգամ Ադրբեջանի անդամակցությունը կապվում էր Ղարաբաղյան խնդրի հետ, այն առումով, որ եթե Բաքվին հաջողվի Մոսկվայից Ղարաբաղի հարցով ցանկալի լուծում ստանալ, որի արդյունքում էլ, ենթադրաբար` Մոսկվան կճնշեր Երևանին, այդ դեպքում Ադրբեջանը կանդամակցեր ԵՏՄ-ին: Ի դեպ, այս մասին ակնարկում էին նույնիսկ Ադրբեջանի իշխանավորները, մասնավորապես խոսում էին այդ երկրի արտգործնախարարն ու Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը: Սակայն, այս թեման այլևս չի քննարկվում, ինչպես երևում է Ալիևը Պուտինին հասկացրել է, որ ԵՏՄ-ին անդամակցության գինը` Ղարաբաղի վերադարձն է, բացի այդ, ի՞նչ է տնտեսապես շահելու Ադրբեջանն այդ կառույցին անդամակցելու դեպքում: Առանձնապես ոչինչ: Սա շատ լավ հասկանում է Ալիևը: Երեկ, սակայն, անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել պաշտոնական Անկարան: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին նշել է, թե Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը: «Մինչև 2015թ. նոյեմբերի 24-ը ռուսական ինքնաթիռի ոչնչացումը մենք բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ մենք Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի հետ ստորագրել ենք ազատ առևտրի գոտու ստեղծման մասին շրջանակային համաձայնագիր: Այժմ մենք վերսկսել ենք բանակցությունները և ցանկանում ենք դրանք ավարտել հնարավորինս արագ: Ազատ առևտրի գոտին ներառելու է ծառայությունների ու ներդրումների ոլորտը: Հետագայում կողմերը պլանավորել են այնտեղ ներառել արդյունաբերական արտադրությունը և, մասնավորապես, գյուղատնտեսական ոլորտը: … Բնականաբար, մենք ցանկանում ենք միանալ ԵԱՏՄ-ին, սակայն առանց վնասելու ԵՄ-ին լիիրավ անդամակցելու գործընթացը և խախտելու Մաքսային միությունը»,- նշել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը: Ռուսաստանի հետ հարաբերություններ ջերմացման ֆոնին Անկարան, կարծես, բոլոր ուղղություններով է ձգտում ցույց տալ իր հավատարմությունը Մոսկվային, հիմա էլ` ԵՏՄ-ին մերձենալու թեման է թեժացնում: Զուգահեռաբար, Թուրքիայի իշխանությունները, կարծես, ձգտում են ավելի ու ավելի «ցավեցնել» Արևմուտքին` Ռուսաստանի հետ հարաբերությունները ջերմացնելու ցուցադրական քայլերով: The Times թերթին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել վատը: Դրանցում պարզապես գրանցվել է ժամանակավոր դադար: 7 ամիս անց մենք զգացինք այդ անիմաստ ճգնաժամին վերջ դնելու անհրաժեշտություն, քանի որ կողմերից ոչ մեկն էլ գոհ չէր իրավիճակից: Մենք կշարունակենք ամրապնդել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները»,- ասել է նա` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է օգտագործել «Ինջիրլիքի» ավիաբազան՝ ընդգծելով, որ Ռուսաստանից չեն ստացվել նման պահանջներ: Թուրքիայի իշխանություններին կարելի է հասկանալ: ՌԴ-ի հետ հարաբերությունների խզում կոնկրետ Թուրքիային միլիարդների կորուստ հասցրեց: Թուրքական Yeni Asya թերթն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում Թուրքիայի կրած տնտեսական կորուստներին: «Պատժամիջոցներից ամենաշատը տուժել է Թուրքիան, որը Ռուսաստանից ստանում է տարեկան 26 միլիարդ խորանարդ մետր գազ (երկրում սպառվող 45 միլիարդ խորանարդ մետր գազի 58 տոկոսը): Փորձագետների խոսքերով՝ Թուրքիան այդ հարցում այլընտրանք չուներ: Թուրքիայում արտադրվող էլեկտրաէներգիայի գրեթե կեսն ապահովվում է Ռուսաստանի հաշվին, ընդ որում՝ բոլոր էլեկտրակայանները, որոնք ապահովում են էլեկտրաէներգիայի 45 տոկոսը, աշխատում են ռուսական գազով, և Ռուսաստանից ստացվում է ներկրվող ածխի 1/3-ը, որին էլ բաժին է ընկնում արտադրվող էլեկտրաէներգիայի 14 տոկոսը: Այդ ամենը Թուրքիային դրել է Ռուսաստանից էներգետիկ լուրջ կախվածության ռիսկի տակ: Թուրքիայի տարեկան կորուստները կգերազանցեին 20 միլիարդ դոլարը, եթե շարունակվեր ճգնաժամը: Այդ կորուստները բաժին են ընկնում բնական գազի հետ կապ չունեցող ոլորտներին, ինչպիսիք են մաքոքային առևտուրը, տեքստիլը, զբոսաշրջությունը, բեռնափոխադրումները, շինարարությունը, վարձակալությունը և այլն: Ռուսական ընկերությունների ներդրումները՝ ավելի քան 5 միլիարդ դոլար, կսառեցվեին: Միևնույն ժամանակ սկզբնական շրջանում Ռուսաստան մուտք գործելիս մաքսային կետերում կանգնած է մնացել 140.000 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 100 միլիոն դոլար, և որը պատկանել է 300 ընկերության ու եկամուտներով ապահովել է հարյուր հազարավոր մարդկանց: Շատ ոլորտներ բախվել են լուրջ կորուստների: Արդյունքում տնտեսագետների հաշվարկով ՀՆԱ-ի 3-տոկոսանոց անկման դեպքում ճգնաժամը կստեղծեր դոմինոյի էֆեկտ՝ ռիսկի տակ դնելով ազգային եկամուտը, խարխլելով շատ ոլորտներ՝ սկսած արտահանողներից մինչև ֆերմերներ, միջնորդներից մինչև դեղագործական պրեպարատների ու պարարտանյութերի դիլերներ և այլն: Եթե, սրան էլ գումարենք Ռուսաստանից դեպի Թուրքիա մի քանի ամիս զբոսաշրջության արգելքը, կարելի է պատկերացնել թե ինչ հսկայական ծավալի կորուստներ արժեցավ Թուրքիայի համար Մոսկվայի հետ հարաբերություններ խզումը: Թամար Բագրատունի

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am