Հաշիվներ` նաև Ալիևի հետ. նրան էլ Կասպից ծովը կնետեն

Ամերիկյան հատուկ պատվիրակությունը, ինչպես հայտնի է, ժամանել է Թուրքիա՝ այդ երկրի իշխանությունների հետ քննարկելու ամերիկաբնակ կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը: Պատվիրակության կազմում են փաստաբաններ և ԱՄՆ արդարադատության նախարարության երեք աշխատակից, ինչպես նաև Պետքարտուղարության մեկ ներկայացուցիչ: Ակնկալվում է, որ բանակցությունները կշարունակվեն երկու օր, դրանց ընթացքում տեղի կունենա մտքերի փոխանակում Գյուլենին Թուրքիային արտահանձնելու պահանջի շուրջ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը կտեղեկանա այն փաստերի մասին, որոնք ապացուցում են Գյուլենի մասնակցությունը հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին: Մինչ այդ, պաշտոնական Անկարան Վիեննայից հետ է կանչել իր դեսպանին: Բանն այն է, որ Թուրքիայի և Ավստրիայի դիվանագիտական հարաբերությունները լարվել են: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան վերանայում է երկկողմ հարաբերությունները Վիեննայի հետ և մեղադրել է Ավստրիային Թուրքիայում, Եվրամիությունում և Միացյալ Նահանգներում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քրդական բանվորական կուսակցությանն (PKK) աջակցելու մեջ՝ այդ երկրում ի պաշտպանություն ՔԲԿ-ի անցկացված ցույցի պատճառով: Ի դեպ, Ավստրիան նաև խստորեն քննադատել է ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ, Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների նկատմամբ հետապնդումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից: Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը մեղադրել է Էրդողանին ժողովրդավարական չափանիշների խախտման մեջ և առաջարկել է Եվրոպական միությանը դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ-ին անդամակցության հարցով: Գյուլենին արտահանձնելու ուղղությամբ պաշտոնական Անկարան, փաստացի, հետևողական աշխատանք է տանում: Հազիվ թե Միացյալ Նահանգները Գյուլենին հանձնելու որոշում ընդունի, ինչը իր հերթին` ԱՄՆ- Թուրքիա հարաբերություններում լրացուցիչ լարվածության հիմք կհանդիսանա: Իրականում, Գյուլենը դարձել է մի իսկական քաղաքական սարսափ ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի համար... Գյուլենի «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական կազմակերպության մի շարք անդամներ սկսել են հետապնդվել նաև Ադրբեջանում: Ըստ «Սաբահ» թերթի՝ Ադրբեջանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրում Գյուլենի հիմնած կրոնական դպրոցները փակելու ուղղությամբ: Այս առիթով «Սաբահ» թերթին հարցազրույց է տվել Վրաստանում գյուլենական համայնքի դպրոցների նախկին ղեկավար և պատասխանատու Հայաթի Քյուչյուքը, հայտնում է Tert.am-ը: Քյուչյուքը, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանում գտնվող իրենց ներկայացուցիչն անձամբ է զանգահարել Գյուլենին ԱՄՆ և բողոքել, որ Ալիևի ռեժիմն ամեն կերպ փորձում է խոչընդոտել նրանց աշխատանքը: Դրան ի պատասխան Գյուլենը բացականչել է. «Թող այնպես չանեն, որ ես իրենց նետեմ Կասպից ծովը»: Քյուչյուքը նաև պատմել է, որ գյուլենականները բոլոր երկրներում գործում են գաղտնի, և Ադրբեջանում նրանք քիչ չեն: Ըստ նրա՝ թեև Ռուսաստանում նրանց դպրոցներից որոշները փակվել են, սակայն իրենք շարունակում են գործել նաև ՌԴ սահմաններում և մեծ թվով համախոհներ ունեն Հյուսիսային Կովկասի մահմեդականների շրջանում: Հայաթի Քյուչյուքն իր սկանդալային հարցազրույցում բացահայտել է, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում գյուլենականները պարբերաբար ժողովներ են գումարում, որոնց ընթացքում քննարկվում է հեղաշրջում իրականացնել նաև Ադրբեջանում: Ստացվում է, որ Անկարայի և Բաքվի համար Գյուլենի հանձնումը դարձել է կենաց-մահու խնդիր: Էրդողանը սպառնում է, թե, երբ խոսքը գնում է կասկածյալ ահաբեկիչների մասին, Թուրքիան առանց փաստաթղթեր պահանջելու արտահանձնում է նրանց ԱՄՆ-ին` ակնկալելով, որ Վաշինգտոնը նույնը կանի Գյուլենի դեպքում, սակայն ակնհայտորեն ԱՄՆ-ը նման կերպ վարվելու մտադրություն չունի: Միացյալ Նահանգները ինչ-որ ելք պետք է գտնի` Գյուլենին չհանձնելու հարցում, որովհետև դա անելը կնշանակի գիտակցված Գյուլենին ուղարկել մահվան: Մետաքսյա Շալունց

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am