Ծառուկյանը կորոշի

Հասարակական-քաղաքական շրջանակների ակտիվ քննակումների օրակարգային հարց է դառնում Գագիկ Ծառուկյանի վերադարձի թեման: Փետրվարյան իրադարձություններից ամիսներ անց ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրապարակային ակտիվ կյանք վերադարձին զուգահեռ ԲՀԿ-ականներն իրենց հարցազրույցներում եւ առհասարակ շփումներում չեն թաքցնում, որ Ծառուկյանի վերադարձի հասարակական պահանջ կա։ Կա արդյոք նման նախադրյալներ ու պահանջ, ցույց կտա ժամանակը, որը կհստակեցնի Ծառուկյանի վերադարձի հարցը: Սակայն անհերքելի է այն իրողությունը, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտը  ռմբակոծված մի տարածք է հիշեցնում՝ ամայություն և ավերակներ, որի գլխին վերակառուցման հրամայական է կախված: Իշխանություններին թվում էր, թե դաշտի առանցքը փետրվարին ասպատակելուց ու Գագիկ Ծառուկյանին քաղաքական արենայից դուրս մղելուց հետո կարող են հանգիստ շունչ քաշել՝ իսպառ չեզոքացնելով  վտանգները,որոնք մեծ հաշվով կառավարելի էին, սակայն ապարդյուն: Ինչ խոսք, քաղաքական դաշտը որպես այդպիսին ռմբակոծումից հետո դարձավ անատամ, հիմնահատակ  քանդվեց: Համենայնդեպս,առաջատարի հավակնություններ ունեցող ուժերն, ըստ էության, ամբողջովին հայտնվեցին նոր խաղում, որտեղ կանոնները թելադրում է բացառապես իշխանությունը, բոլորն անխտիր եւ նույնիսկ նրանք, որոնք մինչեւ ռմբակոծությունն իրենք էին պատերազմ սանձազերծել իշխանություններին՝ սկսած սահմանադրական փոփոխությունների համար, խելոք անցան նախագահականով ու Սերժ Սագսյանի հետ ջերմագին ձեռքսեղմումով կայացրեցին հնազանդության ակտը: Ասել է թե, Ծառուկյանի հեռացումից հետո բացվեցին վարագույրները եւ ի ցույց դրվեց ամոթալի այն տեսարանը, որ կար քաղաքական դաշտում, ու եթե այդ ուժերն ամոթ ունենային, պետք է իրենք էլ հեռանային Ծառուկյանի հետեւից, որովհետեւ մնալու որեւէ ռեսուրս չունեին: Փետրվարից հետո արդեն  մի քանի ամիս է Հայաստանը փաստացի զրկվել է ընդդիմադիր դաշտից: Նույնիսկ Սասնա ծռերի ապստամբության օրերին, երբ թվում էր իրավիճակը դուրս է եկել վերահսկողության սահմաննեից, որովհետեւ իշխանության դեմ աննախադեպ ընդվզումը փողոց էր դուրս բերել հազարավոր քաղաքացիների, երբ ժողովուրդը փնտրում էր քաղաքական առաջնորդների, հատուկենտ բացառությամբ, ընդդիմադիր կոչվողները մնացին իրենց ապահով թաքստոցներում՝ զերծ մնալով իրավիճակը առավել  սրելու ռիսկերից: Բայց մինչեւ վերջին դեպքերին հասնելը քաղաքական դաշտում հետփետրվարյան իրավիճակը հետաքրքրական արտացոլում ունեցավ  հանրային տրամադրությունների վրա, որտեղ առավելապես դոմինանտ են հիասթափությունն ու հուսալքությունը : Մարդիկ հույսեր էին կապում ինչ-որ ուժերի հետ, այլ հարց է, թե ինչքանով էին այդ հույսերն արդարացված, հիմնավոր, բայց այդ հույսերը հերթական անգամ հօդս ցնդեցին: Շատերը մտածում էին, որ եթե Գագիկ Ծառուկյանի նման հզոր, մեծ ունեցվածքի ու կարողության տեր մեկը չկարողացավ իշխանությանն ինչ-որ բան անել, ապա որևէ այլ հույս ունենալն իզուր է: Իշխանություններին թվում էր, թե այսպիսի տրամադրությունները լիուլի ձեռնտու էին ,  որ հասարակությունը հուսալքության մեջ  այլեւս քայլեր չի ձեռնարկելու իրավիճակի փոփոխության հարցում,դրա համար թվում էր՝ բոլոր նախադրյալներն էլ կային, ոչ առաջին եւ ոչ էլ երկրորդ նախագահների թիմերն այս ընթացքում պատասխանատվություն չստանձնեցին իշխանության դեմ պայքար սկսելու, որովհետեւ ըստ էության հաշվարկել էին, որ այդքան ռեսուրս չունեն, սակայն այդ ապատիան պայթեց Սասնա ծռերի կողմից: Սա մի կողմից խառնեց իշխանությունների հաշվարկները առ այն,որ մինչեւ անգամ  թվացյալ հանդարտության պայմաններում անսպասելի հարվածներից խուսափել հնարավոր չի լինելու ու հարկավոր  է կառավարելի մի ուժ, որը ազդեցություն կունենա դժգոհ զանգվածների վրա, անհերքելի է նաեւ այն իրողությունը, որ Ծառուկյանի դեռ ունի ռեսուրս որոշակի էլեկտորատի տնօրինելու: Անշուշտ, վերադարձի դեպքում նա այլեւս չի ունենալու այն հեղինակությունը, ինչն ունեցել է մինչեւ հեռացումը, սակայն կարելի է կազմակերպել այնպես, որ խնդրանքների ու վերադարձի կոչերի շքերթով նա կրկին զբաղեցնի իր նախկին դիրքը: Իսկ թե որ կուսակցության հետ, կրկին որոշողը լինելու է Ծառուկյանը, մենք արդեն գրել էինք, որ երկու տարբերակ է քննարկվում՝ կրկին ԲՀԿ-ով, կամ <<Համախմբումով>>: Միայն թե այս ամենի նկատմամբ հանրային հետաքրքրություն դժվար թե առաջանա, ժողովուրդն արդեն հոգնել ու հիասթափվել է քաղաքական բոլոր խարդավանքներից: Անի Սսահակյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am