Սնանկացած հայ գործարարի հետ Մոսկվայում բանակցում են
Ռուսական Lenta.ru-ն մանրամասներ է ներկայացնում հայ գործարարի մասին, ով այսօր գրավել է Մոսկվայի Սիթիբանկի մոսկովյան մասնաճյուղ: Ըստ հրապարակված տեսանյութի` տղամարդը, ով 55-60 տարեկան կլինի, պարանոցից սքոչապատ տուփ է կախված, մտնում բանկ: Պատանդներից մեկի հարցին, թե ինչ է նա ուզում, տղամարդը պատասխանում է, որ «եկել է ոչ թե բանկը թալանելու, այլ գրավելու այն»: Իրավապահ մարմինների աղբյուրը տեղեկացրել է, որ տղամարդը ասում է, որ ինքը ձեռներեց է Մերձմոսկովյան տարածաշրջանից և մինչև վերջերս զբաղվել է բժշկական նշանակության արտադրությամբ: Տղամարդու խոսքով` վերջերս սնանկացել է, ինչով էլ պայմանավորված պահանջում է ֆիզիկական անձանց սնանկացման ինստիտուտ ստեղծել: Բանկը գրավող տղամարդու հետ բանակցություններ են ընթանում:
