Հովսեփ Խուրշուդյանն ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ խուրշուդյանին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը: Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց Խուրշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը: Ըստ նրա՝ այժմ հարազատները զբաղվելու են մեկ մլն դրամը մուծելու հարցով, որից հետո Խուրշուդյանն ազատ կարձակվի: Սեդա Սաֆարյանը նաև ասաց, որ Վերաքննիչ դատարանը օգոստոսի 26-ին քննարկելու է կալանքի որոշումը:
