Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձի առեղծվածը

Ինչպես հայտնի է, Վրաստանում կանխվել է Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձը: Ձերբակալվել է 7 անձ, նրանք հանդիսանում են Վրաստանի քաղաքացիներ: Վրաստանի պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, բերման ենթարկվածներից հինգին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու հոդվածով: Ձերբակալվածների թվում է նաև Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան, ով մեղադրվում է ահաբեկչական խմբին աջակցելու մեջ։ Ինչպես հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը` Վրաստանի անվտանգության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սավլե Մոտիաշվիլին լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով օգոստոսի 20-ին տեղի ունեցած ձերբակալությունների մանրամասները, հայտնել է, որ հանցավոր խմբավորումը պլանավորում էր գազատարը պայթեցնել մայրաքաղաք Թբիլիսիից մոտ քսան կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սագուրամ գյուղի տարածքի հատվածում: Հանցագործությունը իրականացնելու նպատակով հանցախմբի անդամները օգոստոսի 20-ին ուղևորվել են Ժինվալի-Շատիլի ավտոճանապարհի մերձակա անտառահատված՝ այնտեղից պայթուցիկ նյութերը վերցնելու: Հենց այդ պահին էլ ձերբակալվել են: Ձերբակալվածներից մեկի տանը համակարգչից առգրավվել է քարտեզ, որի վրա նշված են եղել այն վայրերը, որտեղ պետք է իրականացվեին պայթյունները, հայտարարել է վրացի պաշտոնյան: Վրացական իրավապահների փոխանցմամբ՝ հանցավոր խմբավորման մոտ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 4 միավոր 200 գրամանոց «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, 5 պայթուցիչ սարք (դետոնատոր), և զենք զինամթերք: Ո՞վ է կանգնած հանցավոր խմբի ետևում և ի՞նչ նպատակ էր հետապնդում Հայաստան տանող գազատարի պայթեցումը. այս հարցերի պատասխանը պաշտոնական Թբիլիսին դեռ չունի: Երկրի իրավապահները առայժմ հայտնում են, որ ձերբակալվածներից մեկը հաճախ Ուկրաինա է այցելել, սակայն արդյո՞ք հանցավոր խումբը կառավարվել է այդ երկրից՝ դեռ հայտնի չէ, հայտարարել է պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը: Հենց այս հայտարարությունն էլ պատճառ դարձավ, որպեսզի հատուկ ծառայությունների կողմից ահաբեկչական գործողություն կանխելու մասին պնդումները Վրաստանում կասկածի տակ դրվեն: Վկայակոչելով ուկրաինական հետքի մասին հայտարարությունը՝ Վրաստանի փորձագիտական շրջանակներում հարց են հնչեցնում՝ ահաբեկչությո՞ւն էր դա, թե՞ նախընտրական պատրանք: Վերջին չորս տարվա ընթացքում Վրաստանի տարածքում որևէ ռուսական լրտես չբացահայտած անվտանգության ծառայությունը հանկարծ հայտարարում է ահաբեկչություն կանխելու մասին և ակնարկում Ուկրաինայից ուղղորդվելու մասին: Նախընտրական Վրաստանում երկար չեն մտածում՝ պարզ է, թե հատկապես ում ուղղությամբ է մեղադրանքների սլաքը, գրում է «Գրուզիա օնլայն» պարբերականի մեկնաբանը: Այս պահի դրությամբ հայտնի է, որ ձերբակալվածների թվում ազգությամբ ադրբեջանցի չկա: Այդպիսով Վրաստանում բացառում են կանխված հանցագործության ետևում ադրբեջանական հետքը: Քննարկվում է ահաբեկչական գործողություններով հայտնի «Իսլամական պետություն» խմբավորման հնարավոր մասնակցությունը: «Այս վարկածը ամենաքիչ հավանականն է, քանի որ «Իսլամական պետություն» խմբավորումը նախընտրում է մարդկանց վախեցնել արյունալի գործողություններով, այլ ոչ թե նմանօրինակ դիվերսիաներով», – «Ազատության» վրացական ծառայության հետ զրույցում տեղի ունեցածը վերլուծում է անվտանգության հարցերով փորձագետ Բեսո Ալադաշվիլին, ում կարծիքով Հայաստան տանող գազատարի պայթեցման ետևում կարող են կանգնած լինել ռուսական հատուկ ծառայությունները՝ հաշվի առնելով 2006թ. տեղի ունեցած գազատարի պայթեցման միջադեպը: – «Իսկ վարկածներից ամենահավանականը հենց ուկրաինական հետքն է, որը կապված է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ․ցավոք չեն բացառվում իշխանությունների կողմից ընտրություններից առաջ քաղաքական միավորներ հավաքելու փորձերը», – նշում է վրաց փորձագետը: Ռազմական փորձագետ Նոդար Խարշիլաձեն էլ նկատում է, որ այս միջադեպի մասին խոսելիս իրավապահները հաճախ և առանց որևէ հիմնավորման օգտագործում են ահաբեկչություն տերմինը, ինչը տվյալ դեպքում չի կարող որակավորվել որպես ահաբեկչություն: «Եթե մենք խոսում ենք ահաբեկչական գործողության մասին, ապա ենթադրվում է, որ այն պետք է թիրախ դարձներ մարդկանց, իսկ խումբը, որը մտադիր էր իրականացնել այն պետք է ունենար ինչ-որ քաղաքական կամ կրոնական գաղափարախոսություն: Խողովակ պայթեցնելը դիվերսիա է: Այն իսկապես կարող էր օգտագործվել նախընտրական այս փուլում, ինչը իմ կարծիքով քաղաքական էժանագին քայլ է», – նշում է Խաշիլաձեն: Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձն առայժմ առեղծվածային կարելի է համարել: Իրական կազմակերպիչներին գտնելը կարևոր է ոչ միայն վրաստանյան ներքաղաքական կյանքի իմաստով, այլև` տարածաշրջանային անվտանգության տեսակետից: «Իսլամական պետությո՞ւն», ադրբեջանակա՞ն հետք, ուկրաինակա՞ն, ռուսակա՞ն, թե՞ ընդամենը ներվրաստանյան… Որ ուղղությամբ էլ սլաքը գտնվի` եզրակացությունների ու հետևությունների անհրաժեշտություն կհասունանա: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am