Արայիկ Խանդոյանն իր թեկնածությունից չի հրաժարվի
«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը մտադիր չէ հրաժարվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ՏԻՄ ընտրություններում իր թեկնածությունից: Այս մասին ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը: «Թեկնածությունից Արայիկ Խանդոյանը չի հրաժարվի, գյուղացիները նրան սիրում են և ցանակնում են տեսնել գյուղապետի պաշտոնում»: Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել պատանդ վերցնելու և շենք-շինություններ գրավելու հատկանիշներով:
