Ի՞նչ կորոշի դատարանը
Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի գործով որոշումը կհրապարակվի վաղը: Այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը: Ինչպես տեղեկացրեց փաստաբանը՝ դատարանը գնացել է խորհրդակցության և որոշումը կկայացնի վաղը: Անդրադառնալով նրա թեկնածության առաջադրմանը` փաստաբանը նշեց, որ Արայիկ Խանդոյանը չի հրաժարվի առաջադրվելու իր մտքից:
