Սիրիայում սկսել է «Եփրատի վահան» գործողությունը
Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միասնություն» կուսակցության (PYD) առաջնորդ Սալիհ Մուսլիմը խիստ է արձագանքել թուրքական ուժերի կողմից Սիրիայում սկսած «Եփրատի վահան» գործողությանը։ Սալիհ Մուսլիմն իր Twitter-ի էջում գրել է․ «Թուրքիան Սիրիայի ճահիճում շատ բան է կորցնելու»։ Նշենք, որ օգոստոսի 24-ի վաղ առավոտյան թուրքական օդուժն ու հրետանին ծանր հրետակոծության են ենթարկել Թուրքիայի հետ սահմանակից Ջերաբլուսի շրջանը, որը գտնվում է «Իսլամական պետության» հսկողության տակ։ Նշվում է, որ թուրքական տանկերը եւս մտել են եւ շարժվում են Ջերաբլուսի ուղղությամբ։
