Ասադի ուժերը անցել են հարձակման
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ուժերը, «Սիրիական ազատ բանակի» և թուրքական ԶՈՒ-ի գործողություններին ի պատասխան, կրակ են բացել Լաթաքիայի կողմից, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը։ Աղբյուրը հաղորդում է, որ Ասադի ուժերը հրետակոծության են ենթարկել Թյուրքմենդաղ կոչվող բարձունքը: Նշվում է, որ պայթյունների ձայները լսվում են Թուրքիայի սահմանից այն կողմ՝ Հաթայի շրջանում:
