Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար. Կարեն Շահնազարով. տեսանյութ
Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, ասել է «Մոսֆիլմ»-ի («Мосфильм») տնօրեն, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը REGNUM գործակալությանը տված հարցազրույցում «Ղարաբաղը հեշտ ճակատագիր չունի, բայց ես հուսով եմ, որ կգտնվի Ղարաբաղի ժողովրդի համար ընդունելի տարբերակ, և այդ տարբերակը չի լինի ռազմական: Ես, անկեղծ ասած, հեռու եմ, երբեք չեմ եղել այնտեղ, պետք է գնայի մի անգամ Ղարաբաղ, ուզում եմ, բայց չստացվեց, բայց ես իմ մեջ գնահատում եմ այդ ճյուղը, այդ արմատները»,- ասել է Շահնազարովը:
