ՀՀԿ-ն մնում է նույնը՝ կրիմինալների հույսին

Նրանք, ովքեր հոգու խորքում հույս ունեին, որ Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը կարող են հետեւություններ անել մեր երկրում տեղի ունեցած եւ վերջին ամիսներին աշխարհում ընթացող իրադարձություններից, ՏԻՄ ընտրությունների առաջադրումների առաջին փուլից վերջնականապես հասկացան, որ գործող վարչախումբը փոխվելու մտադրություն չունի, եւ որ ծրագրում է ոչ միայն պահպանել իշխանությունը, այլ նաեւ կառավարել հին մեթոդներով՝ դոմինանտ պահելով ծեծող, ջարդող, քրեաօլիգարխիկ կերպարներին։ Նրանք, ովքեր հույս ունեին, որ իշխանությունները հետեւություններ են անելու նախկինում թույլ տված սխալներից, հատկապես հավատացել էին ապրիլյան քառօրյա պատերազմից, «Սասնա ծռերից» հետո իշխանության շռայլած խոստումներին, թե փոխվելու են, վերափոխվելու, այլեւս կարող են երկնքից ցած իջնել՝ վերլուծելով ՀՀԿ թեկնածուների կերպարները։ ՏԻՄ ընտրությունները ըստ ամենայնի խորհրդանշում են իշխանության իրական դեպքը եւ ապագայի հետ կապված պլանները։ Այսպիսով՝ իշխող կուսակցությունը շարունակում է ապավինել աղմկահարույց կերպարների։Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Թեև ՀՀԿ-ն դեռ որոշում չունի թեկնածուի մասով, սակայն խմորումներն սկսվել են: ՀՀԿ-ական քաղաքապետ, չորս անգամ Սևանը կառավարող Ռուդիկ Ղուկասյանը` «Ուդո» մականունով, տարբեր շրջանակներում վստահեցնում է, որ ինքն այս անգամ էլ է ստանալու կուսակցության «դաբրոն»։ Առաջադրվելու հավակնություններ ունի նաեւ Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը` «Մողես» մականունով: Նա ևս ՀՀԿ-ական է, ու եթե չլինի Ռուդիկ Ղուկասյանը, ապա մյուս թեկնածուն իր տեսակով նրա արժանի հետեւորդն է լինելու։ Ուդոյի մասին մամուլը տարիներ շարունակ գրել է, Սեւանում չի եղել աղմկահարույց մի պատմություն, որին սույն անձնավորությունն ու իր մերձավոր շրջապատը, բարեկամները, հարազատները մասնակից չլինեն։ Նա հաշվի չի առնում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, ոչ վաղ անցյալում մարզպետ դառնալու ցանկություն ուներ, քանի որ քաղաքը «փոքր» էր թվում իր մեծ հավակնությունները կյանքի կոչելու համար։ Անցած ընտրություններում նա ընտրություններում մրցակից չի ունեցել և նրա օգտին, ըստ ԿԸՀ հրապարակած նախանական տվյալների, քվեարկել է 7 203 ընտրող: Սևանում քաղաքապետի ընտրություններին 19.356 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 9.659 ընտրող, այսինքն՝ 49.90 տոկոսը: Սիսիանում եւս ՀՀԿ-ն ոչ պակաս աղմկահարույց թեկնածու ունի ի դեմս գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին, նրա թեկնածությունն էլ պաշտոնապես չի հայտարարվել, բայց նա ինքն է հայտարարել, որ առաջադրվելու է երրորդ անգամ։ Նախկին ԲՀԿ-ականը, որը փետրվարի հայտնի իրադարձություններից հետո առաջիններից մեկն էր, որը լքեց «նավը», փաստացի ունի այն բոլոր հատկանիշները, որոնց շնորհիվ կարող է դառնալ ՀՀԿ-ի թեկնածուն։ Հակոբջանյանի նկատմամբ երկու անգամ քրեական գործ հարուցվեց: Մարզպետարանի հերթական ստուգումների ժամանակ քաղաքապետարանում ի հայտ էին եկել խախտումներ, որոնք էլ քրեական գործ հարուցելու հիմք էին հանդիսացել , սակայն նրան հաջողվեց ջրից չոր դուրս գալ։ Մասիս քաղաքում ՀՀԿ-ի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է, որը հայտնի թույների Մհերի՝ Մհեր Համբարձումյանի որդին է եւ ՀԷՑ ՓԲԸ ՆՎՎ փոխտնօրեն: ՀՀԿ-ն հրաժարվեց գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանից, որը կրիմինալի դասին չի պատկանում, նրա փոխարեն քաղաքի ղեկավարումը կհանձնի երիտասարդ Դավիթ Համբարձումյանին, որը Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է, ըստ մամուլի հրապարակումների ազդեցիկ աներոջ միջոցով էլ կարողացել է սողոսկել մեծ քաղաքականություն։ Նա Սասնա ծռեր խմբի ապստամբության օրերին անձամբ է ղեկավարել Սարի թաղում քաղաքացիական հագուստով ոստիկաններին։ Իսկ Արարատի մարզի Վեդի քաղաքում մշտական է հանել Վարուժան Բարսեղյանը։ 6-րդ անգամ ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետի թեկնածությունը։ Նրա մրցակիցը փոխքաղաքապետ անկուսակցական, ինքնաառաջադրված Ալբերտ Սարոյանն է։ Վարուժան Բարսեղյանը Վեդի քաղաքը ղեկավարում է 1999 թվականից և հանրությանը, մամուլին նա հայտնի է որպես կրիմինալ և մշտապես հայտնվում է տարբեր սկանդալների կենտրոնում։ Նրա որդին` Հակոբ Բարսեղյանը, 2012 թվականին ռետինե մահակով դաժանաբար ծեծել էր տեղի բնակիչ Սահակ Սահակյանին:Ի դեպ, նրան աջակցում է նաեւ «Ավշար» գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը։   Անի Սահակյան

դիտվել է 90 անգամ
Լրահոս
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am