Մենք ավելի շատ բան արած ունենք պետականաշինության համար, քան ՀՀԿ-ում շատերը

Մասիս քաղաքում նախընտրական կրքերը եռում են։ ՀՀԿ-ական 30-ամյա Դավիթ Համբարձումյանը, Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է և դրա  շնորհիվ արժանացել է ՀՀԿ-ի աջակցությանը, իր թիմին գործի է դրել պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ։ Քաղաքում Արշակի փեսայի ծածուկ գովքն են անում, որոշ շրջանակներին էլ սպառնում, որ վատ կվերջանա, թե չաշխատեն Դավիթ Համբարձումյանի համար։ Դավիթ Համբարձումյանի մրցակից ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չի այդ մասին, իրեն տեղեկություններ չեն հասել, որ քաղաքում գաղտնի քարոզչություն է իրականացվում։ Կարապետ Օհանյանը ԲՀԿ-ական Դմիտրի Նազարյանի օրոք եղել է փոխքաղաքապետ։ Ըստ մամուլի տեղեկությունների Նազարյանն այսօր չի աջակցում կուսակից ընկերոջը, ով երկար տարիներ աշխատել է իր հետ։ ԲՀԿ-ականը զրույցի սկզբում հայտնեց, որ հարցազրույց չի տալու եւ խոսելու է միայն օգոստոսի 30-ից հետո, այդուհանդերձ, մի քանի հարցերի չարձագանքել պարզապես չկարողացավ։ Իր մրցակցին միայն «հարգալից» գնահատեց, այլ տեղեկությունների մասին նա չէր լսել.«Ես ոչինչ չեմ տեսնում, հիմա իմ գործերն եմ կազմակերպում, որ անցնենք ընտրապայքարի»։ Կարապետ Օհանյանը հրաժարվեց պատասխանել, թե ակնկալում է հավասար մրցակցություն, թե՞ կլինի վարչական լծակների կիրառում։ Անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ տարածքային կառույցը միասնաբար կպաշտպանի իր թեկնածությունը, մասնավորապես, Դմիտրի Նազարյանը, թեկնածուն ասաց.«Ես չգիտեմ, անկեղծ ասած Դմիտրի Նազարյանը կաջակցի, թե ոչ, բայց Բարգավաճի կառույցը միանշանակ աջակցելու է»,- վստահեցրեց նա։ ԲՀԿ-ականը հնարավոր համարեց, որ ՀՀԿ-ից էլ իրեն կաջակցեն.«Մենք եթե Բարգավաճ ենք, հո Հանրապետականի թշնամին չենք, կամ Հայաստանի հանրապետության թշնամին։ Մենք ավելի շատ բան արած ունենք պետականաշինության համար, քան այդ թիմում շատ շատերը», ասաց մեր զրուցակիցը։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի թեկնածուն Դավիթ Համբարձումյանը հայտնի թույների Մհերի՝ Մհեր Համբարձումյանի որդին է եւ ՀԷՑ ՓԲԸ ՆՎՎ փոխտնօրեն: ՀՀԿ-ն հրաժարվեց գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանից, որը կրիմինալի դասին չի պատկանում։ Դավիթ Համբարձումյանը Սասնա ծռեր խմբի ապստամբության օրերին անձամբ է ղեկավարել Սարի թաղում քաղաքացիական հագուստով ոստիկաններին։ Տեղեկությունների համաձայն քաղաքի ՀՀԿ-ում եւս միանշանակ դիրքորոշում չկա երիտասարդ թեկնածուի նկատմամբ։ Հակոբյանի թիմակիցները չի բացառվում, որ աշխատեն ՀՀԿ-ի թեկնածուի դեմ։ Չնայած Հակոբյանը լրատվամիջոցներին Դավիթ Համբարձումյանի գովքն է անում, բայց մասիսիցիները վստահեցնում են, որ պարտադրանքի արդյունք է .«Մարդ երբ ծնվում է, փորձը հետը չի ծնվում։ Փորձ ձեռք են բերում աշխատանքի տարիներին։ Եթե մարդը կիրթ է, փորձը շատ արագ է ձեռք բերում։ Նա շատ ինքնուրույն անձնավորություն է։ Ինքն իր երիտասարդ տարիքի համեմատ շատ կայացած և ինքնուրույն անձնավորություն է» «Առաջին լրատվականի» հետ զրույցում Դավիթ Համբարձումյանի մասին ասել է Սաշա Հակոբյանը։ Համբարձումյանի համար ակտիվ աշխատանքներ կտանի այդ շրջանից պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը։ Մի քանի տարի առաջ Մուրադյանի ու Համբարձումյանի շրջապատը թշնամական հարաբերություններ ունեին, նրանց մասնակցությամբ հաճախ էր բախում լինում, հաշիվներ մաքրվում, բայց Համբարձումյանի աներոջ՝ Արշակի միջոցով հարաբերությունները կարգավորվեց, ոստիկանապետի թիկնազորի պետի միջնորդությամբ ըստ մամուլի հրապարակումների Մուրադյանի հարազատներից շատերը ոստիկանության համակարգում պաշտոններ են զբաղեցնում։ Անի Սահակյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am