Տիտղոսակրից վերածվում են սիմվոլիկայի

Հայաստանի երբեմնի տիտղոսակիր ընդդիմության ներկայացուցիչները վեր են ածվում սիմվոլների, որպիսին, օրինակ Պարույր Հայրիկյանն է, ով ամեն տարի անկախության ընդունման տոնի առիթով մի քանի օր հայտնվում է էկրաններին, ապա նորից մոռանում են նրան։ Անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանը այսօր գրեթե Հայրիկյանի կարգավիճակում է. վերջին ժամանակներն ինչ ասես չպատուհասեցին Հայաստանի գլխին, իսկ ՀԱԿ-ը, որի ներկայացուցիչն է Արամ Մանուկյանը, անհետ կորածների շարքում էր։ Մանուկյանի հայտնության առիթը անկախության հռչակման պատմական օրվա հետ էր կապված, քաղաքական գործիչը այնքան էր կտրվել քաղաքական գործընթացներից, որ թույլ տվեց բազում անհասկանալի հայտարարություններ։ Օրինակ նա պարծեցավ, թե Ընտրական օրենսգրքի նախագծի «4+4+4» ձեւաչափի քննարկման շրջանակներում հաջողություն է գրանցվել։ Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի երկրորդ գնահատականին՝ Արամ Մանուկյանը նշեց. «Ես համաձայն եմ, որ մենք իրականում լուրջ, իսկական հաջողության ենք հասել: Վստահեցնում եմ, կա իշխանափոխության շատ լավ, լուրջ հնարավորություն»: Պատգամավորը միաժամանակ նշեց, որ դա չի նշանակում, որ իշխանությունները չեն կեղծի ընտրությունները: «Այստեղ արդեն նշանակություն չունի, օրենքը լավն է, թե վատը»,- բացատրեց Մանուկյանը: Թե որն է ձեռքբերած «հաջողությունը», այդպես էլ անհայտ մնաց։ Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ իշխանությունները չեղարկում են հունիսն 4+4+4 ֆորմատում կայացրած համաձայնագիրը, որով պարտավորվում էին ԸՕ-ում համապատասխան փոփոխություններ կատարել։ Այդ փոփոխությունները հետեւյալներն են՝ ցուցակների ոչ պաշտոնական հրապարակում, այսինքն գրիչներով տրամադրում, քվեարկություն միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունը մինչև ընտրությունները պիտի տրամադրեր անվճար։ Քվեարկությունից առաջ պետք է ստուգվեին նաև ընտրողների տասը մատնահետքերը։ Բոլոր 2000 տեղամասերում տեղադրվեին տեսախցիկներ, ընտրական գործընթացը պիտի հեռարձակվեր ուղիղ եթերով։ Համաձայն ԸՕ-ի սեպտեմբերի 1-ից պետք է կյանքի կոչվեր վերահսկողական մեխանիզմների ներդրման գործընթացը, բայց մի քանի օր առաջ հայտարարվեց դրանց կյանքի կոչվելու անհնարինության մասին։ Պատճառաբանությունն այն էր, թե միջազգային կազմակերպություններն են տեխնիկապես անհնար համարում։ Թեպետ տեղեկություններ կան, որ իշխանությունը չի ցանկանում կյանքի կոչել այբ մեխանիզմները եւ առաջարկում է ցուցակների պաշտոնական հրապարակում։ Չնայած ընդդիմադիրները վերջին 15 տարում պնդել են այդ պահանջը, իշխանություններն էլ հակադրվել, բայցեւայնպես պարզ չէ, թե ցուցակների հրապարակումն ինչ օգուտ է տալու ընդդիմադիրներին, քանի որ հայտնի չէ, թե իշխանությունն ինչ տարբերակով է դա թույլատրելու։ Որովհետեւ իսկզբանե ընդդիմության գլխավոր պահանջը սա էր, իշխանությունը հղում էր անում Վենետիի հանձնաժողովին եւ հայտարարում, որ գաղտնիության առումով անհնար է հրապարակել ընտրացուցակները, այն մարդու իրավունքների ոտնահարման կոպիտ դրսեւորում է։ Առավել զարմանալի է Սասնա ծռերի մասին Մանուկյանի տեսակետը։ Ինչո՞ւ ՊՊԾ-ի գրավման օրերին ՀԱԿ պատգամավորները դուրս չեկան փողոց, չհանդիպեցին ցուցարարներին` հարցին, Արամ Մանուկյանն ՀՀԿ-ականի պատասխան է տվել.«Մենք այդ մեթոդը չէինք ընդունում, քանի որ լուրջ էր պետության եւ պետականության առջեւ կանգնած վտանգը»:Փաստ է, որ ՀԱԿ-ն այդ օրերին շատ ընդդիմադիրների պես անհետացել էր ասպարեզից, Արամ Մանուկյանը դիտարկմանն ի պատասխան հիշեցրել է, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին ՀԱԿ առաջնորդը, իր գործընկերները հանդես են եկել հայտարարություններով եւ ինքը դրանք կիսում է. «Ռիսկը եւ արտահքին մարտահրավերներն այնպիսին են, որ Հայաստանը կարող է կանգնել աղետի առջեւ: Մենք ոչնչով ապահովագրված չենք, քան Ուկրաինան, Վրաստանը, Սիրիան: Հայաստանը իրավունք չունի ռիսկի տակ դնի ժողովրդի`այստեղ ապրելու իրավունքը: Մենք այդքան հզոր չենք, որ հզորներին թելադրենք, մենք այնպես պետք է խաղանք, որ մեծերի ոտքի տակ չընկնենք: Բռնությունը իշխանափոխության մեթոդ չի, որքան էլ նրանք ազնիվ են, անկեղծ են, հայրենասեր են, իմ ընկեներն են»: Լրագրողի դիտարկմանը` դուրս գայիք եւ կանխեիք լարումները, Արամ Մանուկյանը պատասխանել է. «Տոնդ շնորհավոր»: Իհարկե, ՀԱԿ անդամը չէր կարող դրվատանքի խոսքեր ասել այդ խմբի մասին, որոնց հաջողվեց փողոց դուրս բերել հազարավոր քաղաքացիների, մինչդեռ ինչպես շատ ընդդիմադիրներ, ՀԱԿ-ը նույնպես վաղուց կորցրել է այդ ռեսուրսը։ Եւ վերջապես նա չի զիջել իշխանականներին Ղարաբաղի մասին իր դիրքորոշումով։Փոխզիջումների չգնալու մասին տարբեր հայտարարությունները նա որակել է՝ կեղծ հայրենասիրություն. ««Ոչ մի թիզ հողը» նշանակում է՝ դուրս գալ բանակցություններից.«Եթե Հայաստանում այսօր էյֆորիա է տարածված, որ Հայաստանը որևէ զիջում չպետք է անի, ներող կլինեք, ես արդեն դա չեմ հասկանում»։ Ինչ խոսք Տեր-Պետրոսյանի թիմակիցը չի հասկանա այս մասին, քանզի որտեղ Տեր-Պետրոսյանն է, այնտեղ «հող հանձնելու» մոլուցքը, Մանուկյանի խոսքի տրամաբանությունը ընկալելի էր մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմը, իսկ դրանից հետո, երբ Ադրբեջանը ցույց տվեց իրական դեմքը, փոխզիջման մասին խոսելն ուղղակի դավաճանություն է։ Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am