«Սասնա ծռերի» անդամ Մարտիրոս Հակոբյանի դստերը ազատում են աշխատանքից
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի դստերը՝ Զարուհի Հակոբյանից պահանջում են ազատվել աշխատանքից: Այս մասին այսօր՝ օգոտոսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Հակոբյանը, որը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մոտ մասնակցում էր «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատների ու աջակիցների կազմակերպած ակցիային: «Այսօր առավոտյան ինձ զանգահարել է իմ տնօրենը, ասել, որ ես աշխատանքից ազատվելու խնդիրի առջեւ եմ կանգնած: Որ ավելի լավ լինի, առաջարկեց, որ ինքս դիմումը ներկայացնեմ: Իրենք դա պատճառաբանում են իմ բացակայություններով. հայրիկիս հետ տեղի ունեցած դեպքի պատճառով ես հաճախակի բացակայել եմ աշխատանքից»,- ասաց Զարուհի Հակոբյանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ մի շաբաթ է բացակայել:
