Փաստաբանն ահազանգում է.Հովհաննես Հարությունյանին դեռ չեն հետազոտել
«Այսօր ժամը 13:00-ից 14:00-ն Էրեբունու բժշկական կենտրոնից մասնագետներ պետք է այցելեին իմ պաշտպանյալին, որ հետազոտություններ կատարեին, ինչի արդյունքում պարզ կդառնար՝ վիրահատության կարիք կա՞, թե՞ ոչ: Սակայն, բժիշկները դեռ չեն եկել:Դիմում ենք գրել,որպեսզի թույլարվի,որ այդ բժիշկների հետ միասին ներս մտնեն հարազատների կողմից ներկայացված բժիշկները,բայց,դեռ սպասում ենք պատասխանին», - այս մասին Hayeli.am հետ զրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Հիշեցնենք՝ ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ նշված է,որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի ինքնազգացողությունը լավացել է եւ նա կարողանում է ազատորեն շարժել աջ ոտքի մատները:
