Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանի ձերբակալության և կալանքի դեմ բողոքները: Դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը՝ գրավի դիմաց ազատ արձակելու առնչությամբ: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։
