Իտալիայում երկրաշարժից զոհերի թիվը շարունակում է աճել. մանրամասներ է հայտնում BBC
Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի, 150 մարդ անհետ կորած է: BBC-ի հաղորդմամբ՝ զոհերի մեծամասնությունը Պեսկարա դել Տրոնտո գյուղից են, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Հիշեցնենք, որ Իտալիայի կենտրոնական հատվածում 6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լ՛Ակուիլ քաղաքից 48կմ դեպի հյուսիս: Ցնցումների օջախը 10կմ խորության վրա է եղել:
