Ի պաշտպանություն՝ Կարո Եղնուկյանի
Հիմնադիր խորհրդարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին` ժամը 17:00-ին, տեղի կունենա հավաք Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ Կարո Եղնուկյանի ապօրինի կալանավորման դեմ: «Պահանջում ենք ազատ արձակել քաղհալածյալ և քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանին»,- հայտնում է ՀԽ-ն։
