Բրյանսկում երիտասարդ հայի են պատուհանից դուրս նետել
Օգոստոսի 21-ի առավոտյան ժամը 6-ին Բրյանսկում տներից մեկի պատուհանից երիտասարդ հայի են դուրս նետել: Այդ մասին տեղեկացնում է RusArmInfo-ն: Նախքան նրան դուրս նետելը, ծեծի են ենթարկել: Տուժածը հոսպիտալացվել է և այժմ գտնվում է վերակենադանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում: Իրավապահ մարմինները պարզում են կատարվածի հանգամանքները և որոնում են ականատեսներին:
