Ուժգին երկրաշարժ՝ Իտալիայում. Ամատրիչե քաղաքը փլատակների է վերածվել
Իտալիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և հետցնցումների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իտալական RAI հեռուստաալիքին:
«Չորս մարդ հայտնվել է փլատակների տակ, բայց նրանք կյանքի նշաններ ցույց չեն տալիս՝ 2 ծնող և 2 երեխա»,- հայտնել է Ակումոլի քաղաքի քաղաքապետ Ստեֆանո Պետրուչին:
