Վրաստանից Հայաստան մտնող գազատարը պայթեցնելու գործում ԻՊ-ի հետք են գտել
Կան լուսանկարներ, որտեղ Վրաստանից Հայաստան մտնող գազատարը պայթեցնելու պահին երևում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը: Այս մասին հայտնել է Մայա Չրելաշվիլին, ով Վրաստանում ռուսական գազատարի պայթեցման պատրաստման համար մեղադրվողներից մեկի փաստաբանն է: Բեքի Բեքաուրիի փաստաբանը պատմել է, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դրոշի ֆոնին լուսանկարներ ունի, որոնք կցվել են գործին: Ըստ «ՌԻԱ Նովոստիի, գործի նյութերում կա նաև տեղեկություն, որ Բեքաուրին հավատարիմ է վահաբիզմին, ինչն անձամբ մեղադրյալը հերքում է:
