Կամայականությունների չգնալ. Լարիսա Ալավերդան
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Աավերդանը դիմել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտե: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ խնդրել է ՝ հանդիպումը կազմակերպել «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռերի» անդամների հետ: Նշենք, որ ի աջակցություն «Սասնա ծռերի» այսօր Երեւանում երթ է կազմակերպվել: Երթի մասնակիցները պահանջում են, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռերի» վիրավոր անդամներին պատշաճ բուժօգնություն տրամադրվի: Հավաքաված քաղաքացիներին էլ մոտեցել է Լարիսա Ալավերդյանը, ով էլ լրագրողների հետ զրույցում զավեշտալի համարեց ոստիկանության պահվածքը, և հորդորել կամայականությունների չգնալ:
