Արփինե Հովհաննիսյանը հրաժարվեց հանդիպել ակցիայի մասնակիցներին
Քաղաքացիները, որոնք բողոքի երթ են իրականացնում ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դիմաց այսօր պահանջում էին հանդիպում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է հանդիպել բողոքող քաղաքացիներին: Նա առաջարկեց խումբ կազմել և նախարարությունում հարցը քննարկել, սակայն ակցիայի մասնակիցները չհամաձայնեցին: Չնայած ակցիայի մասնակիցների բազմաթիվ կոչերին, որ նախարարը ներքև իջնի, նա այդպես էլ ներքև չիջավ:
