Արթուր Սարգսյանի կալանքի բողոքարկման դատական նիստը հետաձգվեց
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» ջոկատի անդամներին «հաց մատակարարած» Արթուր Սարգսյանի դատավարությունը, որի ժամանակ քննվում էր կալանքը վերացնելու միջնորդությունը: Դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 25-ը: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել 218-րդ և 235-րդ հոդվածներով՝ զինված խմբի օժանդակելու վերաբերյալ:
