Ղուկասյանը՝ Գյումրիում, Լոքյանը Վանաձորում, Սահակյանը՝ Աշտարակում, ով ում է «տակից» աջակցելու

Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրությունների առաջադրումների փուլն ավարտված է, սպասվածի պես ընտրություններին ակտիվ հայտ են ներկայացրել իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտի դեգրադացման եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմալուծման հետ զուգահեռ ՏԻՄ ընտրությունները դարձան միայն իշխանությունների «մենաշնորհը»: Հայաստանում այսօր փաստացի միմիայն իշխանական կամ մերձ իշխանական քաղաքական ուժերն են թեկնածուներ առաջադրում, փոքրիկ շեղումներով: Միայն ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ նորաստեղծ կուսակցությունների շարքերում է ՏԻՄ ընտրությունների նկատմամբ որոշակի ակտիվություն նկատվում, իսկ ընդդիմադիր դաշտի հնաբնկաներն ու տիտղոսակիրները կրկին ընդհատակում են: Հետաքրքիր է՝ ինչ ակնկալիք ունեն քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններից, եթե իվիճակի չեն ՏԻՄ ընտրություններին մասնակցել: Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Հայաստանի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի Սյունիքի եւ Տավուշի մարզերում: Նշված մարզերի 22 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի, 80 համայնքներում` ավագանու անդամների ընտրություններ: Իսկ 215 համայնքներում էլ միաժամանակ պետք է անցկացվեն համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում թեժ պայքար է ակնկալվում, ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 8 թեկնածու: Թեկնածուներից շատերն անկուսակցական են՝ համայնքի ղեկավար Արմեն Անտոնյանը, անհատ ձեռներեց Գեւորգ Եդիգարյանը, «Խարամ» ԱԿ ֆինանսական գծով տնօրեն Արշալույս Մեջլումյանը, որին սատարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Արագածոտնի մարզի վիճակագրական վարչության վիճակագիր Սերգեյ Մովսիսյանը, «Ավգոռ» ՍՊԸ գործադիր տնօրեն Թովմաս Շահվերդյանը, Ռազմիկ Տերտերյանը եւ ֆիզիկայի ուսուցիչ Հարություն Օհանյանը: Թեկնածուներից միայն մեկը՝ Աշոտ Ղալաչյանը, ՀՀԿ-ական է: Աշոտ Ղալաչյանը Աշտարակի նախկին քաղաքապետն է, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ քավորսանիկական հարաբերություններ ունի: Մինչդեռ Մեղրիում գործող քաղաքապետը առանց մրցակցության կրկին կստանձնի համայնքի ղեկավարումը: Փոքրիշատե մեծ է հետաքրքրությունը մեծ քաղաքների նկատմամբ: Վանաձորում եւ Գյումրիում պայքարի կնետվեն նաեւ ընդդիմադիրները: Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունից հայտնեցին, որ կուսակցությունը մասնակցելու է Գյումրի եւ Վանաձոր քաղաքների ավագանու ընտրություններին: Գյումրիում այս անգամ էլ թեժ կլինի, ներգրավված են լինելու նաեւ կրիմինալ տարրերը, որոնք մամուլի հրապարակումների համաձայն կաջակցեն ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանին, նրան կաջակցի նաեւ Վարդան Ղուկասյանը,որն այդպիսի խոստում է տվել նաեւ ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանին: ՀՀԿ-ի թեկնածուն Սամվել Բալասանյանն է, կառաջադրվի նաեւ ԳԱԼԱ-ն: Վանաձորում նույնպես թեժ պայքար է ակնկալվում: Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Մամիկոն Ասլանյանը: Նա դաշնակցական Դավիթ Լոքյանի մտերիմն : Մեր տեղեկություններով անցած շաբաթ վարչապետի հետ Վանաձոր այցելած դաշնակցական Լոքյանը բացահայտ քարոզչություն է արել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: Այստեղ ընդդիմադիր թեկնածուների շարքում ամուր են Էդմոն Մմարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի դիրքերը, ԲՀԿ-ն էլ առաջադրել է բժիշկ Այծեմնիկ Օհանյանին: Ընտրողը պետք է իմանա, որ նշյալ քաղաքներում սպասվող ընտրությունները ոչ միայն տեղական, այլ նաև համապետական նշանակություն ունեն և լուրջ հետևանքների կարող են հանգեցնել՝ երկար սպասված փոփոխությունների սկիզբ դնելով, նույնը պետք է հասկանա ընդդիմությունը, որ կարելի է <<ներքեւից>> փոխել իրավիճակը, եթե իհարկե, ունեն այդքան ռեսուրս: Անի Սահակյան

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am