Կարևորը` «առիթը» կա

ԱՄՆ պատվիրակությունն այսօր մեկնում է Թուրքիա՝ իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման Անկարայի պահանջները քննարկելու նպատակով: Hurriyet-ի տվյալներով՝ ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում կլինեն արդարադատության նախարարության երեք ներկայացուցիչ և պետդեպարտամենտի մեկ ներկայացուցիչ, օգոստոսի 23-ին և 24-ին հանդիպում կունենա թուրք պաշտոնյաների հետ: Սպասվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն Թուրքիայում հեղաշրջման փորձի և Գյուլենի արտահանձնման հետ կապված հարցեր: Ինչպես նշում է պարբերականը, Թուրքիայի արդարադատության նախարարը ԱՄՆ ներկայացուցիչներին կհանձնի փաստաթղթեր, որոնք պահանջում են Գյուլենի արտահանձնումը և պարունակում Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին Գյուլենի ուղղակի ներգրավվածության ապացույցներ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ռազմական հեղաշրջման փորձից հետո արտերկրից հետ է կանչել մոտ 300 դիվանագետների: Ըստ Anadolu-ի` չի հստակեցնում, թե որ երկրներից են հետ կանչվել դիվանագետները: Նշվում է նաև, որ հետաքննությունից հետո այն դիվանագետները, որոնք ոչ մի կապ չունեն ռազմական հեղաշրջման հետ, կվերադառնան իրենց պաշտոններին: Թուրքիան համառ պայքար է սկսել գյուլենականների դեմ` ոչ միայն Թուրքիայում, այլև այլ երկրներում: Իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի բոլոր կողմնակիցները, ով Անկարայի կողմից մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, Ադրբեջանում կհայտնաբերվեն՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Օրերս Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է մի խումբ անձանց ձերբակալության մասին, ովքեր կարող են կապված լինել Գյուլենի շարժման հետ: «Գյուլենի կազմակերպության բոլոր կողմնակիցները կհայտնաբերվեն: Ադրբեջանում այդ կապակցությամբ տարվում է հետաքննություն: Հետաքննությունները ցույց են տալիս, որ Գյուլենի շարժումը կապ ունի երկրում ընդդիմադիր կառույցների հետ: Սակայն Ադրբեջանում իրավիճակի ապակայունացման բոլոր փորձերը խստորեն կկանխվեն»,- ասել է Մամեդովը: Թուրքական հետախուզությունը «գյուլենականների» դեմ պայքար է սկսում նաև Գերմանիայում: Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հարցում է ուղարկել Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությանը (BND)` խնդրելով օժանդակել ընդդիմադիր և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների որոնումներում, որին Անկարան համարում է հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ: MIT-ը գտնում է, որ Գյուլենի բազմաթիվ կողմնակիցներ վերջին շաբաթներին մեկնել են արտասահման, այդ թվում` Գերմանիա, որտեղ մոտ 3 մլն թուրքական արմատներով մարդ է բնակվում: Պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիան գերմանական իշխանություններին 40 դիքում է ուղարկել որոնման մասին և երեք դիմում` քարոզիչի կողմնակիցներին արտաքսելու մասին: Անկարայում հետախուզությունը գտնում է, որ BND-ն պետք է ազդի գերմանական օրենսդիրների վրա, որպեսզի նրանք դյուրացնեն Գյուլենի կողմնակիցների արտաքսման գործընթացը: Թուրքական Haber7 լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան Գերմանիայից պահանջում է արտահանձնել 62 գործարարի, որոնք մեղադրվում են Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ կապված լինելու համար: Գործարարները մեղադրվում են Գյուլենի շարժումը ֆինանսավորելու համար: Ստացվում է այնպես, որ Թուրքիան ու Ադրբեջանը «եղբայրաբար» համառ պայքար են սկսել գյուլենականների դեմ, ինչը, փաստորեն, առիթ է դարձել, որպեսզի նրանք երկրի ներսում «պայքարեն» ընդդիմադիրների դեմ` ձերբակալություններ իրականացնեն մամուլի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների ու ընդդիմադիրների նկատմամբ: Այդ «պայքարը» մատուցվում է որպես` ԴԱԻՇ-ի ու գյուլենականների դեմ պայքար, իսկ դրա անվան տակ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններն ազատ են իրենց բոլոր ապօրինի գործողություններում` հետապնդումների նոր ալիքին «զարկ տալ»: Ադրբեջանն արդեն իսկ թիրախ է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համար: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Ադրբեջանի կրոնական համայնքների հետ աշխատանքի գծով պետկոմիտեի նախկին նախագահ Ռաֆիկ Ալիևն ասել է, «Ադրբեջանի անվտանգությանը սպառնում են ԻՊ-ի ահաբեկիչները, և ոչ թե «գյուլենականները»: Դրա հետ միասին փորձագետը հայտարարել է, որ այսօր Ադրբեջանի համար «գյուլենականների» վտանգ չի տեսնում: Ներկա պահին նա հնարավոր վտանգ է տեսնում միայն ԻՊ-ի ահաբեկիչներից: «Վերջին երկու ամիսներին Ադրբեջանում խիստ մեծացել է Մերձավոր Արևելքի երկրներից, հատկապես Իրաքից և Սիրիայից զբոսաշրջիկների թիվը: Ես անգամ դա գնահատում եմ որպես զբոսաշրջության «արաբացում»: Այսօր Ադրբեջան ժամանող զբոսաշրջիկների 40-50 տոկոսը արաբներ են: Գալիս են 7-8 հոգանոց խմբերով: Նրանց մեջ տարեց տղամարդ է, մնացածները կանայք են, նրանք երիտասարդ են` գլուխները ծածկած մուսուլմանական գլխաշորերով: Նրանք խոսում են Ադրբեջանի շրջաններ այցելած զբոսաշրջիկների հետ, տեղեկություններ հավաքում: Նրանց բոլորի միջև լուրջ կապեր կան: Հյուրանոցների անվտանգությունը չի ապահովվում, նրանց բեռը հյուրանոցներում չի ստուգվում», -ասել է Ալիևը: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանում ոչ թե շատ «գյուլենականներ կան», այլ մարդիկ, որոնք կարող են ահաբեկչական գործողություն կատարել: Այսպիսով, փորձագետը գտնում է, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԻՊ-ի հաջորդ թիրախը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am