Ահաբեկչություններ և պայթյուններ Հայաստանի սահմաններից այն կողմ

Վրաստանի հինգ քաղաքացիներ ծրագրել էին ահաբեկչական գործողություն իրականացնել Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի վրա: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է երկրի տարածքում «գազամուղի պայթեցման փորձն այն հատվածում, որով բնական գազը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան», ասում է գերատեսչության հաղորդագրությունում: Ըստ ТАСС-ի` գերատեսչության տվյալներով՝ «օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման և պահպանման փաստի առիթով ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի»: Ձերբակալվածները պատրաստվում էին Սագուրամո գյուղի (Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռու) մոտակայքում իրականացնել գազամուղի բաց հատվածի պայթեցում, որով բնական գազը Ռուսաստանից մատակարարվում է Հայաստան: Շաբաթ օրը Թուրքիայի հարավային Գազիանտեպ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ: Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեկը հայտարարել էր, որ պայթյունը իրականացրել է կին ահաբեկիչ-մահապարտը: Պայթյունի պատասխանատվությունը ահաբեկչական ոչ մի խմբավորում առայժմ չի ստանձնել: Ըստ վերջին տվյալներին` հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորների թիվը` շուրջ հարյուր: Անցած գիշեր Թուրքիայի Շանլիուրֆա նահանգում տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն, որի հետևանքով զոհվել է ոստիկանության մեկ աշխատակից, 3-ը վիրավորվել են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Գազիանտեպ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ նշելով. «Նրանք, ովքեր չեն կարողանում ընկճել Թուրքիային և փորձում են գրգռել մարդկանց՝ ատելություն բորբոքելով էթնիկ և միջդավանական հողի վրա, հաջողություն չեն ունենալու»: Նա նաև նշել է, որ տարբերություն չկա, թե ով է ահաբեկչության հեղինակը՝ Քրդստանի Աշխատավորական կուսակցությո՞ւնը, իսլամիստ քարոզիչ Գյուլենի ղեկավարած կազմակերպությո՞ւնը՝ FETO-ն, թե՞ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: Ներկա պահին ոչ մի խմբավորում ահաբեկչության պատասխանատվությունը չի ստանձնել: Աշխարհը դատապարտում է Թուրքիայում տեղի ունեցած պայթյունը: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունում ասվում է. «Այդ բարբարոս գործողության մեղավորները ցինկիորեն և փոքրոգաբար իրենց թիրախ են ընտրել հարսանիքը՝ սպանելով տասնյակ մարդկանց և վիրավորելով բազմաթիվ երեխաների»,- ասել է Փրայսը: Նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը այս շաբաթ կքննարկի նման ահաբեկչական հարձակումների դեմ պայքարը իր Թուրքիա կատարելիք այցի ընթացքում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խստորեն դատապարտել է Գազիանտեպում իրականացված ահաբեկչությունը. «Ֆրանսիայի նախագահը խստորեն դատապարտում է ահաբեկչական հարձակումը, որը շաբաթ օրը իրականացվել է Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ: Ֆրանսիան ցավակցում է Թուրքիայի կառավարությանը և ժողովրդին: Մենք բոլորի կողքին ենք, ովքեր պայքար են մղում ահաբեկչության դեմ»,- ասված է Ելիսեյան պալատի մամլո ծառայության հայտարարության մեջ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Էրդողանին, Գազիանտեպում ահաբեկչության զոհերի կապակցությամբ: «Հարսանեկան արարողության ժամանակ կատարված հանցագործությունը ցնցում է իր դաժանությամբ և ցինիզմով: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ ահաբեկչությունը չի ճանաչում ոչ միայն քաղաքակիրթ հասարակության օրենքները, այլև մարդկային բարոյականության ամենահիմնական նորմերը»,- ասվում է Պուտինի ուղերձում: ՌԴ նախագահը նշել է, որ կատարվածը նորից հիշեցնում է ահաբեկչության դեմ պայքարում տարբեր երկրների ջանքերի միավորման անհրաժեշտության մասին: Իրենց հերթին, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես ‪Հանը ցավակցություն են հայտնել ահաբեկչության հետ կապված` նշելով. «Ահաբեկչության դեմ պայքարի և կանխման համար մենք շարունակում ենք ամրապնդնել մեր համագործակցությունը Թուրքիայի իշխանությունների հետ»: Արդեն վաղուց են սովորական դարձել Թուրքիայում պայթյունները: Թուրքիայի իշխանությունները ունեն իրենց թիրախը` մեղադրում են Քրդստանի Աշխատավորական կուսակցությանը, իսլամիստ քարոզիչ Գյուլենին, կամ` ԴԱԻՇ-ին: Աշխարհի առաջատար պետությունները շարունակում են դատապարտել Թուրքիայում տեղի ունեցած հերթական պայթյունն ու անցնում առաջ, իրենց աջակցությունը հայտնելով Թուրքիային: Սակայն, այնուհետև, նրանք սկսում են պայմաններ առաջադրել, թե որ դեպքում ԵՄ-ն կարող է առանց վիզայի ռեժիմ սահմանել Թուրքիայի հետ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը վստահ է, որ ԵՄ-ն դեռևս կարող է պայմանավորվել Թուրքիայի հետ հոկտեմբերի 1-ից առանց վիզայի ռեժիմ մտցնելու վերաբերյալ: Դրա համար, սակայն Անկարան արտակարգ դրությունը չպետք է օգտագործի լրագրողներին և գիտնականներին հալածելու համար, համարում է Յունկերը: Միաժամանակ նա ընդգծել է, որ այն բանի համար, որ Բրյուսելը Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնի, երկրի իշխանությունները պետք է կատարեն բոլոր պայմանները: Նրա խոսքով՝ Թուրքիայի ԵՄ մտնելու բանակցությունները նույնպես պետք է շարունակվեն, որպեսզի ապահովվի Անկարայի հետ երկարաժամկետ երկխոսություն: Արևմուտքը նաև պատրաստակամություն է հայտնում շարունակել ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի հետ: Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն համերաշխություն են հայտնել Թուրքիային ահաբեկչություններից հետո, այդ թվում՝ Գազիանթեպ քաղաքի, և հայտարարել, որ իրենք նախկինի պես վճռորոշ են տրամադրված Թուրքիայի հետ համատեղ ահաբեկչության դեմ պայքարում, ասված է կազմակերպությունների հայտարարություններում: «Ես խստորեն դատապարտում եմ վերջին մի քանի օրվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած մի շարք սարսափելի ահաբեկչությունները»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը` հավելելով. «Մեր դաշնակից Թուրքիայի հետ մենք բոլորս համերաշխ ենք այս դժվար ժամանակ: Մենք նախկինի պես վճռականորեն ենք տրամադրված բոլոր դրսևորումներով ահաբեկչության դեմ պայքարում»: Իսկ ինչու՞ է արևմուտքը աչք փակում Թուրքիայում իշխանությունների կողմից երկրի ներսում գործի դրած բռնաճնշումների ու հետապնդումների վրա: Հարկ եղած դեպքում, երբ արևմուտքը «անցնում է սահմանները»` լուրջ հակահարված է արժանանում Էրդողանի կողմից, հնչում են արևմուտքի հասցեին ուղղված ամենադաժան քննադատությունները: Միաժամանակ, սակայն, արևմուտքը, կարծես, չի ցանկանում այրել բոլոր կամուրջները ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ, թեև քաջ գիտակցում է, թե որքան անկեղծ է Էրդողանը պայքարում ահաբեկչության դեմ, ու թե որքան են Էրդողանն ու Ալիևը «դեմոկրատ»... Ի՞նչ է սպասում Հայաստանին, եթե, օրինակ` ադրբեջանցիներին հաջողվի պայթեցնել Վրաստանի տարածքում Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը: Աշխարհի տարբեր անկյուններից բացի դատապարտող հայտարարություններից` ի՞նչ գործնական քայլեր են արվելու: Թամար Բագրատունի

դիտվել է 129 անգամ
Լրահոս
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am