«Երկու նախապայման է հարկավոր». Գառնիկ Իսագուլյան.տեսանյութ
«Վերջերս ԼՂՀ նախագահի հետ եղել է բոլոր համայնքներում և 18 բանալի ենք բաժանել այնտեղ տեղափոխված քաղաքացիներին:Եթե մենք կարողանանք ամեն ինչ ճիշտ կազմակերպել, ապա կարող ենք այդ տարածքները բնակեցնել, եկեք ամեն ինչ սկսենք մեզանից: 125 տարի էլ կխոսան զիջումներից, փոխզիջումներից, մեզ մնում է միայն տնտեսություն զարգացնել»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանը տարածքները չհանձնելու երկու պայման է կարևորում: Առաջին՝ Հայաստանը և ԼՂՀ-ն պետք է տնտեսապես և քաղաքականպես ուժեղ լինեն, երկրորդ՝ պետք է ազատագրած տարածքները բնակեցնել: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
