Տեսնես Միքայել Մինասյանենց տանը «Կիսաբաց լուսամուտներ» նայո՞ւմ են
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հենց նոր, ալիք փոխելիս, ականջովս ընկավ «Կիսաբաց լուսամուտների» եթերում. «Եթե մարդը կնգան բերան կքրֆե, էդ բերանը իրա երեխեքը կպաչեն չէ՞» և այլն: Եթե ոմանց կարծիքով սա խոսքի, եթերի ազատություն է, այդ մարդիկ սխալվում են: Սա աղբ է, որ պետք է արմատախիլ անել եթերից: Ի դեպ, ATV-ի սեփականատերը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Միասնյանն է, Սերժ Սարգսյանի փեսան: Իրենց տանը այս հաղորդումը նայո՞ւմ են: Իսկ ՀՌԱՀ-ը ինչպես միշտ, գործում է «օրենքի շրջանակներում»: ԱԺ աշնանային նստաշրջանում այս թեմայով էլ կխոսենք»:
