Դատարանը շրջանցեց. Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ է պատիժը կրելու Ավետիսյանների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայող Վալերի Պերմյակովը: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը: «Այդ հարցին իր ելույթում պետք է անդրադառնար դատախազը: Նա դա չի արել: Դատարանը նույնպես շրջանցեց այդ հարցը: Այս պահին պաշտպանող կողմի համար նույնպես անհասկանալի է, թե որտեղ է պատիժը կրելու Պերմյակովը»,- նշեց փաստաբանը:
