Կրակեմ Հրաչը ձեռք է բերել անզգայացման դեղեր, ներարկիչներ և սպեղանիներ
Կառավարության կայքում` մեկ անձից կատարվող գնումների բաժնում հրապարակվել է ԱԱԾ Պետական պահպանության ծառայության և «Նատալի Ֆարմ» ընկերության պայմանագիրը: ԱԱԾ-ից պայմանագիրը կնքել է ՊՊԾ ծառայության ղեկավար Հրաչիկ Հարությունյանը` Կրակեմ Հրաչը, իսկ վաճառող կողմից պայմանագիրը ստորագրել է ընկերության տնօրեն Ասատուր Ասատրյանը: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը ՊՊԾ-ին պարտավորվել է ապահովել դեղորայքով: Մասնավորապես՝ 257 հազար 850 դրամի ՊՊԾ ծառայությունը ձեռք է բերել սպեղանիներ, ներարկիչներ, էպիդուրալ անզգայացման հավաքածուներ, բամբակ, թթվածնային դիմակ և կետոպրոֆեն:
