Այսօր կհրապարակվի Վալերի Պերմյակովի դատավճիռը
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը կհրապարակվի այսօր` ժամը 12:00-ին: Օգոստոսի 19-ի նիստում փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հրապարակել էր պաշտպանական ճառը, իսկ Պերմյակովը հրաժարվել էր վերջին խոսքի հնարավորությունից:
