«Ժիրայր Սեֆիլյանը չբացահայտված թշնամի է».Սարգիս Կարապետյան.տեսանյութ
«Ես պարզ հայտարարում եմ, որտեղ կա Ժիրայր Սեֆիլյանն, այնտեղ կա խառնակչություն, այնտեղ կա դավադրություն։ Գուցե ձեր ականջներին սա նոր բան թվա, բայց հայ ժողովրդի համար չբացահայտված վտանգ է Ժիրայր Սեֆիլյանը։ Հայ ժողովրդի համար չբացահայտված թշնամի է։ Սեֆիլյանն այն մարդն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է գնար, վստահեր Սեֆիլյանի ողջամտությանը։ Սեղանի վրա դրված էր Արցախի հարցը, Հայաստանից մարդ չկար, պետք է Արցախից Վիտալի Բալասանյանը գար, որ հաշտեցներ»,- այս մասին երեկ Հայելի ակումբում ասաց «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյան՝ հավելելով,որ Որտեղ կա Սեֆիլյան Ժիրայրը, այնտեղ կա խարդախություն, նա այն մարդն է, ով թաքնված թշնամի է: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
