Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարին միտված օրինագծեր կներկայացնի
Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում բավականին լուրջ աշխատանքներ է կատարել և շարունակում է իրականացնել: «Բազե-2016» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին: «Մենք լուրջ աշխատանքներ ենք իրականացրել, և այդ աշխատանքները կառավարության անցած նիստի ընթացքում իմ խնդրանով մանրամասն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարը: Աշխատանքները շարունակվում են, և առաջիկայում արդյունքները կերևան»,- նշեց Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ մինչև սեպտեմբերի սկիզբ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Ազգային ժողով կներկայացնի մի շարք օրենքի նախագծեր:
